Ինչպես է ՊՄԳ մոդելը վերափոխում հանրային ենթակառուցվածքներն ու ծառայությունները
Բլոգ · Economy · February 16, 2026

Ինչպես է ՊՄԳ մոդելը վերափոխում հանրային ենթակառուցվածքներն ու ծառայությունները

Մենյու

Բազմաթիվ երկրներ սիներգիա են գրանցել՝ միավորելով պետական և մասնավոր ներդրումները, օգտագործելով մասնավոր հատվածի փորձառությունն ու խթանելով արդյունավետությունը՝ ռիսկերի համատեղ բաշխման միջոցով։

Ի՞նչ է պետական–մասնավոր գործընկերությունը (ՊՄԳ)

Պետական–մասնավոր գործընկերությունը (ՊՄԳ) երկարաժամկետ համագործակցություն է պետության և մասնավոր ընկերության միջև՝ հանրային նշանակության նախագծերի ֆինանսավորման, կառուցման և շահագործման նպատակով։ Այդպիսի նախագծերը ներառում են ճանապարհներ, օդանավակայաններ, էներգետիկ օբյեկտներ, հիվանդանոցներ և քաղաքաշինություն:

 

ՊՄԳ-ների միջոցով համադրվում են պետական վերահսկողությունն ու մասնավոր հատվածի ներդրումներն ու փորձառությունը՝ ապահովելով որակյալ ծառայություններ, առավել արդյունավետ կառավարում և ռիսկերի հավասարակշռված բաշխում։

 

ՊՄԳ-ները կարող են ունենալ տարբեր ձևաչափեր՝ կախված պարտավորությունների և ռիսկերի բաշխումից․

  • Կոնցեսիոն համաձայնագրեր, երբ մասնավոր գործընկերը ֆինանսավորում, կառուցում և շահագործում է նախագիծը հստակ սահմանված ժամկետում,
  • Կառուցել–Շահագործել–Փոխանցել (BOT) մոդել, երբ օբյեկտը շահագործումից հետո փոխանցվում է պետությանը,
  • Հիբրիդային մոդելներ, որոնք համադրում են պետական ֆինանսավորումն ու մասնավոր ներդրումները՝ համատեղ կառավարման մեխանիզմներով։

 

ՊՄԳ-ները վերափոխում են օդանավակայանների, ճանապարհների քաղաքների կառուցումը, ինչպես նաև բազմաթիվ ծառայությունների մատուցումը՝ համադրելով հանրային նպատակներն ու մասնավոր ոլորտի արդյունավետությունը։

Միևնույն ժամանակ ՊՄԳ-ն պարզապես «կառուցել և հանձնել» չէ․ մասնավոր գործընկերը հաճախ ներգրավված է նախագծման, ֆինանսավորման, կառուցման, շահագործման և սպասարկման փուլերում, մինչդեռ պետությունը սահմանում է կարգավորիչ դաշտը, իրականացնում է վերահսկողություն և պաշտպանում հանրային շահը։ 

ՊՄԳ-ի արդյունավետ իրականացման համար կարևոր է կառավարության՝ որպես վստահելի գործընկեր հանդես գալը՝ ապահովելով կանխատեսելի բիզնես միջավայր և հստակ կարգավորիչ դաշտ։ Անհրաժեշտ է նաև պետական կառավարման բարձր կարողություն՝ սկսած նախագծերի ճիշտ ձևակերպումից մինչև մրցույթների կազմակերպում և վերահսկողություն։ 

 

ՊՄԳ-ների զարգացման պատճառները

ՊՄԳ-ները զարգացան այն պայմաններում, երբ կառավարությունները փնտրում էին ենթակառուցվածքների աճող պահանջարկը բավարարելու նոր ուղիներ։ Զարգացող տնտեսությունները սկսեցին կիրառել ՊՄԳ մոդելներ՝ արդիականացնելու տրանսպորտը, առողջապահությունը, էներգետիկան և քաղաքային ծառայությունները։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Միացյալ Թագավորությունն ու Ավստրալիան դարձել են ՊՄԳ մոդելի համաշխարհային առաջատարներ՝ ձևավորելով միջազգային չափանիշներ և գործնական ուղեցույցներ։

 

ՊՄԳ-ի համաշխարհային հաջողված օրինակներ

Աշխարհի ամենախոշոր և փոխակերպող ենթակառուցվածքային նախագծերից շատերը հնարավորեն դարձել ՊՄԳ-ների շնորհիվ․

Լա Մանշի թունել

Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան կապող այս մեգա ենթակառուցվածքային նախագիծը ֆինանսավորվել և իրականացվել է մասնավոր կոնցեսիոն մոդելի շրջանակում։

Հիթրոու օդանավակայանի 5-րդ տերմինալ

Մասնավոր ֆինանսավորմամբ իրականացված այս նախագիծը զգալիորեն ընդլայնեց Հիթրոուի թողունակությունը և արդիականացրեց ուղևորների սպասարկման փորձառությունը։

‍

Արևմտյան արագընթաց ավտոմայրուղի (Ռուսաստան)

Ռուսաստանի խոշորագույն քաղաքային ենթակառուցվածքային ՊՄԳ նախագծերից մեկը՝ Արևմտյան արագընթաց ավտոմայրուղին, իրականացվել է երկարաժամկետ կոնցեսիոն մոդելի շրջանակում։

‍

«Զվարթնոց» միջազգային օդանավակայան (Հայաստան)

Մասնավոր օպերատորի հետ կնքված կոնցեսիոն համաձայնագրի արդյունքում արդիականացված Հայաստանի գլխավոր միջազգային դարպասը վերածվեց ժամանակակից ավիացիոն հանգույցի։

‍

Եվս մի քանի նախագծեր, որոնք հաճախ օրինակ են բերվում իրենց մասշտաբային ազդեցության պատճառով՝

Այս նախագծերը ցույց են տալիս, որ առանց ՊՄԳ-ների նման բարդ և ծավալուն նախաձեռնությունները կարող էին չիրականացվել՝ զրկելով հասարակություններին տնտեսական աճից և զարգացումից։

ՊՄԳ-ն Հայաստանում

Հայաստանում ՊՄԳ իրավական շրջանակը ձևավորվել է համեմատաբար վերջերս՝ 2019 թվականին։«Պետական–մասնավոր գործընկերության մասին» օրենքը սահմանում է համագործակցության կառուցակարգը,ներառյալ՝

  • նախագծերի թափանցիկ ընտրություն
  • մրցակցային գնման գործընթաց
  • ռիսկերի արդար բաշխում
  • երկարաժամկետ պայմանագրային հարաբերություններ
  • արժեք–արդյունավետության գնահատում
  • պետական վերահսկողություն և ֆինանսական կայունություն

 

Այս շրջանակի միջոցով Հայաստանը ձգտում է ներգրավել մասնավոր կապիտալ և փորձառություն՝ ապահովելով հանրային շահի պաշտպանությունը։

 

ՊՄԳ-ների հիմնական բնութագրերը

  • Երկարաժամկետ հորիզոն (15–30 տարի)
  • Ռիսկերի բաշխում ըստ կառավարման կարողության
  • Արդյունքահեն վճարման մեխանիզմներ
  • Կենտրոնացում արդյունքների վրա, ոչ միայն ներդրումների

 

Ո՞վ է շահում ՊՄԳ-ներից

‍

Քաղաքներ

  • Խելացի տրանսպորտային համակարգեր
  • Ինտեգրված քաղաքային կենտրոններ
  • Վերականգնված թաղամասեր

Կառավարություններ

  • Բյուջեի օպտիմալացում
  • Երկարաժամկետ կանխատեսելի ծախսեր
  • Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում

Հասարակություն

  • Ավելի որակյալ ծառայություններ
  • Աշխատատեղերի ստեղծում
  • Տնտեսական ներառականություն

 

World Trade Center Երևանը՝ որպես Հայաստանի խոշորագույն պետական֊մասնավոր համագործակցություն

Հայաստանի զբոսաշրջության, ավիացիայի, առևտրի և ներդրումների զարգացման համատեքստում պետական֊մասնավոր համագործակցությունները դառնում են ոչ միայն հնարավորություն, այլ անհրաժեշտություն։

2023 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատեց WTC Երևան քաղաքաշինական ծրագիրը։ Նախագիծն իրականացվում է պետական֊մասնավոր համագործակցություն շրջանակում՝ World Trade Center Երևան ՓԲԸ-ի միջոցով։

 

Ռազմավարական առավելություններ

  • Հայաստանը ներառվում է գլոբալ առևտրային էկոհամակարգում
  • Բարձրացնում է ներդրումային տեսանելիությունը
  • Աջակցում է ՓՄՁ-ներին և արտահանողներին
  • Ամրապնդում է Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային բիզնես հանգույց

 

Հիմնական առավելություններ

  • Առևտրի խթանում գլոբալ կապերի միջոցով
  • Ներդրումների խրախուսում վստահելի բրենդի ներքո
  • Միջազգային միջոցառումներ և բիզնես դիվանագիտություն
  • Զբոսաշրջության և MICE ոլորտի զարգացում
  • Գիտելիքի փոխանցում և մասնագիտական կարողությունների զարգացում
  • Հայաստանի առաջին Միջազգային կայուն զարգացման չափանիշներին համապատասխան, Ա դասի, զրոյական արտանետումներով, բազմաֆունկցիոնալ համալիր՝ LEED և BREEAM միջազգային կանաչ սերտիֆիկացիաներով

 

Եզրակացություն

Պետական–մասնավոր գործընկերությունները չեն փոխարինում պետությանը․ դրանք ուժեղացնումեն այն համագործակցության միջոցով։

‍

Երեք հիմնական եզրահանգում

  1. ՊՄԳ մոդելները հնարավորություն են տալիս զարգացնել ենթակառուցվածքները՝ առանց պետական բյուջեի գերծանրաբեռնման։
  2. Լավ կառուցված ՊՄԳ-ները ապահովում են իրական օգուտ քաղաքներին, կառավարություններին և հասարակությանը։
  3. WTC Երևանն օրինակ է, թե ինչպես կարող է ՊՄԳ-ն դիրքավորել Հայաստանը որպես վստահելի, մրցունակ և գլոբալ կապերով տարածաշրջանային դերակատար։

‍

Միացեք WTC Երեվանի Բիզնես Հաբին

WTC Երևանը Ձեզ կապում է 90 երկրների 1 միլիոն ընկերությունների հետ՝ գործարար կապերի հաստատման, առևտրային առաքելությունների և աճին միտված ծրագրերի միջոցով։

Դառնալ անդամ→

Առնչվող հոդվածներ

Բոլոր հոդվածները→
Տեղեկագիր

Ամենամսյա տեղեկություններ միջոցառումների, բիզնես հնարավորությունների, անդամների և WTC ցանցի նորությունների մասին։

Մնացեք կապի մեջ

Շնորհակալություն բաժանորդագրության համար։ Այժմ Դուք WTC Երևան համայնքի անդամ եք։ Յուրաքանչյուր ամիս Դուք կստանաք ամենաթարմ տեղեկատվությունը՝ գալիք միջոցառումների, բիզնես նորությունների և անդամակցող ընկերությունների վերաբերյալ։

Ինչ-որ բան սխալ էր։ Խնդրում ենք փորձել կրկին։