Այգիների քաղաք Երևան
WTC Երևանը ձևավորում է Երևանի ճարտարապետական նոր ուղենիշը՝ շարունակելով Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական տեսլականը և նորովի իմաստավորելով «Այգիների քաղաք» գաղափարը:
Կառույցի բարձրահարկ ծավալը ձևավորվում է կրկնակի, ուղղաձիգ կառույցներով, որոնց միջև առաջանում է լուսային և տարածական «ճեղք»՝ ապահովելով տեսողական թեթևություն և կանաչապատ կասկադային այգիների վերտիկալ շարունակական զարգացում։ Այս մոտեցումը ակնարկ է Թամանյանական «Այգիների քաղաք» գաղափարին՝ կանաչ այգիները ներառելով ոչ միայն ստորին հարկերի մակարդակում, այլև շենքի ամբողջ բարձրությամբ՝ միաձուլելով ճարտարապետությունն ու բնությունը:
WTC Երևանի շինության ասիմետրիկ վերնամասը քաղաքի համայնապատկերում ձևավորում է յուրահատուկ ուրվագիծ՝ հիշեցնելով Արարատ լեռը։
224 մ
200 մ
.avif)
Հարկ առ հարկ
Ընտրեք ցանկացած հատված և դիտեք, թե ինչպես են երկու աշտարակներում տեղակայված գրասենյակները, այգիները, հյուրանոցը, բնակարանները և սպասարկման տարածքները։
.avif)
Երևանի նոր
այցեքարտը
WTC Երևանը քաղաքային կյանքի նոր միջավայր է՝ ստեղծված մարդկանց առօրյան, աշխատանքը, հանգիստն ու շփումը մեկ վայրում նորովի համադրելու նպատակով։
WTC Plaza-ն, կանաչապատ տարածքներն ու քայլուղիները, ռեստորանները, առևտրային և ժամանցային վայրերը ստեղծում են քաղաքային կյանքի նոր փորձառություն, որտեղ մարդիկ կարող են հանդիպել, շփվել և վայելել քաղաքը։
Մթնշաղին շենքը լուսավորվում է, իսկ կապող կամուրջները նոր կյանք են ստանում, երբ մարդիկ հանդիպում են WTC Երևանի ռեստորաններում, բարերում և այգիներում։
.avif)
WTC Երևանը ավելին է, քան այցելության վայր։ Այն հանդիպելու, կիսվելու, պատկանելու և Երևանի ոգին զգալու վայր է։
Երևանի գործարար
կյանքի նոր հասցեն
WTC Երևանը ստեղծում է նոր միջավայր հավակնոտ բիզնեսների համար՝ քաղաքի սրտում մեկտեղելով ժամանակակից աշխատավայրերը, միջազգային կապերն ու դինամիկ գործարար էկոհամակարգը` ապահովելով միջավայր, որտեղ ընկերությունները կարող են զարգանալ, նոր կապեր ստեղծել և հատել Հայաստանի սահմանները:

Երևանը` որպես
նոր MICE ուղղություն
WTC Երևանի սրտում կգործի ժամանակակից MICE կենտրոն, որը նոր հնարավորություններ կստեղծի Երևանի գործարար և միջազգային միջոցառումների ոլորտում։ Այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես փոքր և մտերմիկ հանդիպումներ, այնպես էլ խոշոր միջազգային համաժողովներ, ցուցահանդեսներ և այլ ձևաչափերի միջոցառումներ։ Ֆունկցիոնալությունն ու ճկունությունը համադրող MICE կենտրոնը կընդգրկի ավելի քան 9,000 քմ տարածք՝ տարբեր մասշտաբի և ձևաչափի միջոցառումների կազմակերպման համար։
MICE կենտրոնը կնպաստի Երևանի դիրքավորմանը որպես տարածաշրջանային առաջատար MICE ուղղություն՝ նպաստելով միջազգային այցելուների, նոր միջոցառումների և տնտեսական նոր հնարավորությունների աճին։
9,000+

Hyatt Regency
Yerevan
WTC Երևանում կգործի աշխարհահռչակ Hyatt Regency Hotel and Residences Yerevan-ը՝ քաղաքի սրտում նոր նշաձող սահմանելով սպասարկման, հարմարավետության և հյուրընկալության ոլորտում և առաջարկելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան փորձառություն։
Երևանում այս փորձառությունը կստանա յուրահատուկ երանգ՝ համադրելով բարձրակարգ հյուրընկալությունը քաղաքի ջերմության, մշակույթի և կենսունակության հետ։ Սա կլինի եզակի վայր՝ հյուրընկալվելու, նոր կապեր ստեղծելու և Երևանը նորովի բացահայտելու համար։
Կայուն նախագծման առաջադեմ սկզբունքներով եզակի շինությունը Հայաստանում
WTC Երևանը Հայաստանում առաջին նախագիծն է, որը հավակնում է ստանալ LEED Gold և WELL Gold միջազգային հավաստագրեր՝ սահմանելով կայուն քաղաքաշինության նոր նշաձող։
Դեպի զրոյական արտանետումներով ապագա
Կլիմայական պայմաններին հարմարվող ճարտարապետական լուծումներ և շենքի ճարտարապետությանն ինտեգրված արևային էներգիայի արտադրության համակարգեր։
Կանաչ շենքի հավաստագրեր
Նախագիծը համապատասխանում է շրջակա միջավայրի արդյունավետության և մարդու առողջությանն ու բարեկեցությանն ուղղված միջազգային բարձր չափանիշներին։
Առողջ և հարմարավետ ներքին միջավայր
Անվտանգ և ոչ թունավոր, տեղական և կայուն աղբյուրներից ստացված նյութեր, բնական լույսով լուսավորված և հարմարավետ ներքին տարածքներ։
Ռեսուրսների արդյունավետ օգտագործում
Էներգիայի և ջրի սպառման, ինչպես նաև թափոնների առաջացման նվազեցում։
Մենք կապում ենք
Երևանը աշխարհին
WTC Երևանը հավակնում է դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման նոր խթան: Բիզնեսի, MICE միջոցառումների (հանդիպումներ, խրախուսական միջոցառումներ, համաժողովներ և ցուցահանդեսներ), հյուրընկալության, առևտրի և միջազգային կապերի մեկտեղման շնորհիվ նախագիծը կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը, տեղական բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև միջազգային գործընկերությունների և նոր գործարար հնարավորությունների ձևավորմանը։
WTC Երևանը կնպաստի նաև Երևանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը՝ ամրապնդելով քաղաքի դիրքերը որպես բիզնեսի, ներդրումների և զբոսաշրջության համար մրցունակ ու գրավիչ միջազգային ուղղություն։
Նախագծի
ճարտարապետ
Խիստ մրցակցային և բարդ ընտրության արդյունքում Foster + Partners ընկերությունն ընտրվել է որպես WTC Երևանի խորհրդանշական նախագծի ճարտարապետ և վստահելի գործընկեր` քաղաքի սրտում ներկայացնելով աշխարհի ամենահեղինակավոր ճարտարապետական ընկերություններից մեկի փորձն ու տեսլականը։
1967թ. Նորման Ֆոսթերի հիմնադրած ստուդիան հայտնի է իր յուրահատուկ մոտեցմամբ, որը մեկտեղում է ճարտարապետական նրբագեղությունը, նորարարությունը, ինժեներական բարձր վարպետությունն ու կայուն նախագծումը։
Foster + Partners-ի ընտրությունը ևս մեկ անգամ վերահաստատում է WTC Երևանի տեսլականը՝ ստեղծելու խորհրդանշական նախագիծ, որը կհամապատասխանի դիզայնի, նորարարության և երկարաժամկետ արժեքի ամենաբարձր միջազգային չափանիշներին։ Ճարտարապետական այս խորհրդանիշը նոր շունչ կհաղորդի Երևանի հորիզոնին՝ միաժամանակ ձևավորելով բիզնեսի, մշակույթի և համայնքային կյանքի նոր կենտրոն։
