Երևանի նոր
խորհրդանիշը
WTC Երևանը բազմաֆունկցիոնալ համալիր կառույց է՝ տեղակայված Երևանի սրտում։ Այն հավակնում է դառնալ բիզնեսի, մշակույթի և համայնքային կյանքի նոր կենտրոն՝ նպաստելով քաղաքի տնտեսական, սոցիալական և քաղաքային միջավայրի զարգացմանը և նորովի ձևավորելով աշխատանքի, հաղորդակցության ու քաղաքային կյանքի փորձառությունը։
200 և 224 մետր բարձրությամբ երկու երկնաքերերը կդառնան Երևանի նոր ճարտարապետական ուղենիշներ։ Ժամանակակից գրասենյակային և առևտրային տարածքները, բնակարանները, ժամանցի վայրերն ու բարձրակարգ 5 աստղանի հյուրանոցը կմեկտեղվեն մեկ համալիրում՝ նոր շունչ հաղորդելով քաղաքին։

Այգիների քաղաք
Երևան
Այս խորհրդանշական շինությունը ներդաշնակորեն ինտեգրվում է շրջակա քաղաքային միջավայրին։
Այն Բուզանդի կանաչապատ պողոտայի կասկադային շարունակությունն է դեպի վեր։ Շենքի տարբեր հարկերում տեղակայված կանաչ տարածքները հնարավորություն են տալիս այցելուներին առօրյա միջավայրում վայելել բնության ներկայությունը՝ ստեղծելով ներդաշնակ կապ շինության և բնական միջավայրի միջև։

Հայաստանի առաջին
զրոյական արտանետումներով կառույցը
Միավորելով նորարարությունն ու համաշխարհային լավագույն փորձը՝ մենք ստեղծում ենք ապագային միտված, հարմարավետ և մարդակենտրոն քաղաքային միջավայր, որը համադրում է գերժամանակակից դիզայնը կայուն զարգացման սկզբունքների հետ, որը միտված է ձևավորել A դասի, զրոյական զուտ արտանետումներով շինություն՝ LEED Gold և WELL Gold սերտիֆիկացման հավակնությամբ։


Քաղաքային
նոր կյանք
WTC Երևանը քաղաքային կյանքի նոր միջավայր է՝ ստեղծված մարդկանց առօրյան, աշխատանքը, հանգիստն ու շփումը մեկ վայրում նորովի համադրելու նպատակով։ WTC Plaza-ն, կանաչապատ տարածքներն ու քայլուղիները, ռեստորանները, առևտրային և ժամանցային վայրերը ստեղծում են քաղաքային կյանքի նոր փորձառություն, որտեղ մարդիկ կարող են հանդիպել, շփվել և վայելել քաղաքը:

Ավելին քանի շինություն․
մենք կապում ենք Երևանը աշխարհին
WTC Երևանը պարզապես շինություն չէ․ այն դինամիկ բիզնես հարթակ է, որը գործարար համայնքին առաջարկում է առևտրի և ներդրումների ոլորտում համապարփակ ծառայություններ՝ խթանելով միջազգային ամուր գործընկերությունների ձևավորումն ու ընդլայնելով Հայաստանի դերը համաշխարհային հարթակներում:
WTC Երևանը հավակնում է դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման նոր խթան: Բիզնեսի, MICE միջոցառումների (հանդիպումներ, խրախուսական միջոցառումներ, համաժողովներ և ցուցահանդեսներ), հյուրընկալության, առևտրի և միջազգային կապերի մեկտեղման շնորհիվ նախագիծը կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը, տեղական բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև միջազգային գործընկերությունների և նոր գործարար հնարավորությունների ձևավորմանը։










