Հայաստանի դարպասը
դեպի համաշխարհային առևտուր
WTC Երևանը ձեր մեկնարկային հարթակն է, որն ապահովում է վստահելի միջավայր, ստեղծում նոր շուկաների հասանելիություն և աճի հնարավորություն։ Մենք աջակցում ենք հայաստանյան ՓՄՁ-ներին միջազգային շուկաներում հաստատուն քայլերով ընդլայնվելու ճանապարհին։
WTC Երևանը ձևավորում է նոր միջավայր՝ հավակնությունները կապելով գլոբալ հնարավորություններին՝ միջավայրի, ցանցի և փորձառության միջոցով։ Սա միայն շինություն չէ։ Մենք կերտում ենք Հայաստանի ձեռնարկատիրության և միջազգային առաջընթացի ապագան։
Ավելի քան 1 միլիոն WTCA անդամ ընկերությունների հասանելիություն 90 երկրներում — Ռազմավարական գործարար կապերի հաստատում և առևտրային աջակցություն — Փոխադարձ հասանելիություն WTC կենտրոններին ամբողջ աշխարհում։
- Ավելի քան 1 միլիոն WTCA անդամ ընկերությունների հասանելիություն 90 երկրներում
- Ռազմավարական գործարար կապերի հաստատում և առևտրային աջակցություն
- Փոխադարձ հասանելիություն WTC կենտրոններին ամբողջ աշխարհում
1M+
90
324

Համաշխարհային
առևտրային
կապեր
Անկախ նրանից՝ նորաստեղծ ընկերություն եք, թե ընդլայնում եք ձեր բիզնեսն արտերկրում՝ մենք աջակցում ենք ձեզ, մշտապես ուղղորդելով բիզնես գործընթացների բոլոր փուլերում։ WTC Երևանը ձեր մեկնարկային հարթակն է։
Փորձառություն
WTC Երևանը ձեզ ներկայացնում է փորձագետների, որոնք քաջատեղյակ են միջազգային բիզնեսից՝ քաղաքականությունից մինչև լոգիստիկա և գործարքների իրականացում։ Մեր խորհրդատուներն ու գործընկերները ոլորտի առաջատարներ են, առևտրի գիտակներ և տարածաշրջանային փորձագետներ, որոնք հեշտությամբ կողմնորոշվում են բարդ իրավիճակներում և ապահովում իրական արդյունքներ։
Ծառայություններ
Մենք առաջարկում ենք միջազգային առևտրի համապարփակ ծառայություններ՝ միտված համագործակցությանը, կապերի հաստատմանը, նեթվորքինգին Հայաստանում և Համաշխարհային առևտրի կենտրոնի ողջ ցանցում։ Մենք նպաստում ենք ձեր բիզնեսի աճին։
Կապեր
90 երկրներում գործող ավելի քան 1 միլիոն անդամ ընկերություններով Համաշխարհային առևտրի կենտրոնների ցանցը ձեր ուղին է դեպի միջազգային առևտուր։ Որպես այդ հզոր ցանցի մաս՝ WTC Երևանը ձեզ հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային միջոցառումների և ձեռք բերել թիրախային ծանոթություններ։ Մենք ստեղծում ենք նշանակալի համագործակցությունների, նոր շուկաներ մուտք գործելու և գործարար կապեր հաստատելու հնարավորթյուններ։
Բիզնես Հաբը՝ ներսից
Մտածված ծրագրեր, որոնք ծանոթությունները վերածում են համագործակցության, իսկ համագործակցությունը՝ եկամտի։

Բացառիկ միջոցառումներ ոլորտի առաջնորդների և միջազգային փորձագետների մասնակցությամբ, միջոլորտային ծանոթություններ և արժեքավոր համագործակցություններ

100 երկրների ավելի քան 300 քաղաքներում գործող գլոբալ ցանց, որը միավորում է ավելի քան 1,000,000 անդամակցող ընկերությունների։

Բազմակողմանի և բազմաոլորտ առևտրային առաքելություններ, որոնք հնարավոր են դարձնում տարածաշրջանների միջև B2B կապերի հաստատումը՝ ապահովելով եկամտաբերություն։

LEAP և Deep Dive ծրագրեր՝ ՓՄՁ-ների աճի համար, ինչպես նաև վեբինարներ՝ նվիրված զարգացման նոր միտումներին։
Անդամակցություն
Տարեկան անդամակցություն բոլոր չափերի ընկերությունների համար՝ տեսանելիություն փնտրող նորաստեղծ ընկերություններից մինչև միջազգային ընդլայնման ձգտող խոշոր ընկերություններ։
350,000
700,000
900,000
