ՄԵՐ ՎԱՂՎԱ ՆՎԻՐՈՒՄԸ

Հայաստանի հանձնառությունը կայուն ապագային

Որպես ՄԱԿ-ի անդամ պետություն՝ Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (SDGs) իրագործմանը, որոնք միտված են վերացնել աղքատությունը, պաշտպանել բնությունն ու կլիման, ապահովել խաղաղություն և բարեկեցություն ամբողջ աշխարհում։

Հայաստանի առաջին զրոյական արտանետումներով համալիրը

Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը աջակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված Հայաստանում ջանքերին։ Հայաստանը շարժվում է մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 40%-ով կրճատելու նպատակի իրականացման ուղղությամբ։ WTC Երևանը աջակցում է այս ազգային առաջնահերթությանը՝ գործելով գլոբալ կայունության պարտավորություններին համահունչ։

Մեր հանձնառությունը

Նախագիծը նպատակ ունի ձևավորելու ամենաբարձր որակի, նորարարական և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության չափանիշներին համապատասխան համալիր֊կառույց՝ նշանակալի ներդրում ունենալով Հայաստանի կայուն զարգացման գործընթացում։

Մեր մոտեցումը

Նորարարությունը, արդյունավետությունը և համաշխարհային լավագույն փորձը միավորելով՝ մենք ստեղծում ենք համալիր֊կառույց, որը,

  • Մարմնավորում է ճկունություն, կայունություն և գերազանցություն
  • Մեկտեղում է գերժամանակակից դիզայն ու զրոյական արտանետումներ
  • Աջակցում է համայնքային բարեկեցությանը՝ ձևավորելով ապագային միտված, հարմարավետ քաղաքային տարածքներ

Դեպի զրոյական արտանետումներով ապագա

Համայնքակենտրոն նախաձեռնություններով և կլիմայի փոփոխություններին համապատասխան ճարտարապետությամբ՝ մենք սահմանում ենք նոր չափանիշներ կայուն քաղաքային զարգացման մեջ՝ ստեղծելով ճարտարապետական խորհրդանիշ, որը կձևավորի քաղաքի դեմքը և կառաջնորդի դեպի զրոյական արտանետումներով ապագա։

Մեր գործողությունները

Էներգաարդյունավետ նախագծման, վերականգնվող էներգիայի ինտեգրման և ռեսուրսախնայող ռազմավարությունների միջոցով WTC Երևանը նպաստում է կայուն և կանաչ ապագային։ Կայուն զարգացման նոր չափանիշ սահմանելու մեր առաքելությանը համահունչ, նախագիծը կիրառում է պասիվ և ակտիվ դիզայնի լուծումներ, որոնք դիմակայում են կլիմայական մարտահրավերներին և բարձրացնում էներգաարդյունավետությունն ու բնակելի հարմարավետությունը։ Այս սկզբունքները ոչ միայն աջակցում են Հայաստանի ազգային կլիմայական նպատակներին, այլև իրագործելի են դարձնում նախագծի հավակնությունը՝ ձեռք բերելու LEED Gold, WELL Gold և/կամ BREEAM Excellent սերտիֆիկացումը՝ կայունությունը ներդնելով զարգացման յուրաքանչյուր փուլում։

Զրոյական արտանետումները՝ նոր իրականություն

WTC Երևանը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին համահունչ

  • Նպատակ 3․ Առողջություն և բարեկեցություն – Մաքուր օդի, անվտանգ ջրի, հարմարավետ լուսավորության և ստվերավորման ապահովում, ջերմային հարմարավետության MEP համակարգեր, անծուխ տարածքներ։
  • Նպատակ 6․ Մաքուր ջուր և սանիտարիա – Ջրային կառավարման առաջատար համակարգեր, արդյունավետ սանտեխնիկական սարքավորումներ, ներառյալ անձրևաջրերի հավաքում, խելացի հաշվիչներ և արտահոսքի վերահսկում։
  • Նպատակ 7․ Հասանելի և մաքուր էներգիա – Էներգախնայող համակարգերի և վերականգնվող էներգիայի ինտեգրում՝ նվազեցնելու էկոլոգիական ազդեցությունը։
  • Նպատակ 9․ Արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ – Ա դասի, ապագայի չափանիշներով կոմերցիոն և բնակելի տարածքների կառուցում, որոնք խթանում են տնտեսական աճն ու նորարարությունը։
  • Նպատակ 11․ Կայուն քաղաք և համայնք – Դիզայն, որտեղ առաջնային է կայունությունը և սեյսմիկ անվտանգությունը։
  • Նպատակ 12․ Պատասխանատու սպառում և արտադրություն – Վերամշակելի նյութերի օգտագործում, թափոնների նվազեցում և ռեսուրսների արդյունավետ կառավարում բոլոր փուլերում։
  • Նպատակ 13․ Կլիմայի պաշտպանություն– Զրոյական արտանետումների ապահովում՝ կայուն դիզայնի, գործառնական մոտեցումների և երկարաժամկետ բնապահպանական կառավարման միջոցով։
  • Նպատակ 15․ Կյանքը ցամաքում – Կենսաբազմազանություն և նոր կանաչ ենթակառուցվածքներ, նորարարական բիոֆիլիկ և սենսորային դիզայն, ստվերային բացօթյա տարածքներ, անխափան և կայուն տեղաշարժ։