Հայաստանի տնտեսական աճի տեմպերն առաջիկա տասնամյակում էապես պայմանավորված են միջազգային շուկաների հետ հայկական ձեռնարկությունների թիրախավորված և նպատակաուղղված համագործակցությամբ։

Այս հոդվածում ոլորտային անդրադարձ ենք կատարել համաշխարհային պահանջարկին և Հայաստանի արտահանման հնարավորություններին, որտեղ են այս երկուսը համընկնում և թե  ինչպես կարող է WTC Երևանը աջակցել արտահանող ձեռնարկություններին այդ հնարավորություններն իրենց բիզնեսի շահերին ծառայեցնելու համար։

Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030թթ․ռազմավարությունը․ տեսլական և հավակնություններ

2025 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության արտահանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը (այսուհետ ռազմավարություն): Ռազմավարությունը սահմանում է հստակ ու հավակնոտ նպատակներ՝ մինչև 2030թ․֊ը ընդհանուր արտահանումը բարձրացնել մինչև 16.9 մլրդ ԱՄՆ դոլարի, որից ծառայությունները՝ 10.3 մլրդ ԱՄՆ դոլար, ապրանքները՝ 6.6 մլրդ ԱՄՆ դոլար։ Սա կառուցվածքային շրջադարձ է՝ միջազգային առևտուրն ուղղել դեպի առավել բարձր արժեք ունեցող ծառայությունների և ավելի բարդ արտադրանքի։

Այս հավակնությունը բխում է հրատապությունից։ Ռիսկը ակնհայտ է՝ 2023թ․֊ին Ռուսաստանի շուկան կազմել է Հայաստանի արտահանման մոտ 40.6%, ինչի հետևանքով արտահանման շուկաների կենտրոնացվածության ցուցանիշը հասել է 2463 (2019թ֊ի՝ 1330-ի համեմատ)։ Ռազմավարությունը սա մատնանշում է որպես խնդիր, որի լուծումը տեսնում է դիվերսիֆիկացման մեջ՝ հիմնված հինգ ուղղությունների վրա.

  • Մրցունակ առևտրային միջավայրի ձևավորում:
  • Տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հզորացում:
  • Արտահանողների կարողությունների բարելավում:
  • Շուկաների և ուղղությունների ընդլայնում:
  • Խթանման և ֆինանսավորման ծրագրեր։

Տեսլականը հստակ է՝ արտահանման վրա հիմնված կայուն աճ, որը բարձրացնում է արտադրողականությունը, բացում նոր շուկաների դռներ և բարելավում ազգային կարողությունները՝ առևտրի ամբողջ շղթայում։

Ստորև ձեզ ենք ներկայացնում համապարփակ և բազմակողմանի ոլորտային ուղեցույց՝ հիմնված Կառավարության ռազմավարության վրա: Երկրի արտահանումը, գերական ուղղությունները, բարելավման և արդիականացման կարիքները, ինչպես նաև WTC Երևանի թիրախավորված աջակցության ծրագրերը:

Արտահանում

Նպատակային զարգացում

Հայաստանը հետևողականորեն ազատականացնում է իր տնտեսությունը՝ որդեգրելով առավել առևտրահեն տնտեսական մոդել։ Իրական ՀՆԱ-ն աճում է տարեցտարի՝ հիմնականում արտարժույթի հոսքերի, սփյուռքի կապիտալի և բարձր տեխնոլոգիական ծառայությունների վերընթացի շնորհիվ։ Առավել նկատելի է ծառայությունների ոլորտի արագ աճը: 2025թ֊ի առաջին կեսին այն գրանցել է 9.8% աճ՝ նախորդ տարվա համեմատ, իսկ ՏՏ և հաղորդակցության ոլորտի աճը՝ շուրջ 19%։ Այս հիմքի վրա Կառավարության ռազմավարությունը դինամիկան վերածում է հստակ և չափելի նպատակների։

Թիրախային քարտեզավորում

Կառավարության ռազմավարությունը չի նախատեսում միայն ծավալների աճ, այն առանձնացնում է 25 առաջնահերթ արտադրական ուղղություններ և 4 ծառայությունների առանցքային խմբեր։ Յուրաքանչյուր արտադրական ուղղություններ և խմբեր զուգակցվում են արտահանման շուկաների հետ՝ օգտագործելով Անսոֆի մատրիցան (Ansoff Matrix), որը ենթադրում է զարգացման քառակողմ մոտեցում՝ շուկայի ներթափանցում, զարգացում, արտադրանքի կատարելագործում և դիվերսիֆիկացիա՝ ապահովելով կայուն ու երկարաժամկետ աճ։

Կառավարման հստակ մեխանիզմներ

Կառավարության ռազմավարությունը նախատեսում է Արտահանման խորհրդի ստեղծում, որը ղեկավարվելու է ամենաբարձր մակարդակով և պետք է ապահովի պետական և մասնավոր ոլորտների համատեղ աշխատանքը։ Նպատակը մեկն է՝ բարելավել առևտրի ցուցանիշները՝ պարզեցումների, սահմանային խոչընդոտների նվազեցման և գործարքների շրջանառության արագացման ճանապարհով։ Այսպիսով, կառուցվում են համակարգեր, որոնք միջազգային առևտուրը դարձնում են կայուն և երկարաժամկետ՝ անկախ ոլորտից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ Գերակա ուղղությունները

Իրարից անկախ և չփոխկապակցված ուղղությունների փոխարեն թիրախավորեք շուկաներ, որոնք համընկնում են Կառավարության ռազմավարության առաջնային ուղղությունների հետ:

  1. ԵՄ շուկաներ՝ Գերմանիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Իռլանդիա, Իտալիա, Լեհաստան։ Բարձր չափանիշներ, հստակ պահանջներ և կայուն էկոհամակարգեր։ Այստեղ փաստաթղթավորումը և կայուն աճի պահանջների համապատասխանեցումը ապահովում են երկարաժամկետ փոխգործակցությունը։
  2. Արաբական Ծոցի շուկաներ: Բարենպաստ են ոսկերչության, թանկարժեք քարերի, կոսմետիկ միջոցների, ծխախոտային ապրանքների և գիտահեն ծառայությունների համար։ Արդյունավետ շուկաներ՝ ընդլայնման և նոր սպառողեր ձեռք բերելու համար։
  3. ԱՄՆ, Միացյալ Թագավորություն և Իսրայել: ՏՏ և տվյալահեն ծառայությունների թիրախային ուղղություններ, որտեղ փաստաթղթային կարգավորումները նույնքան կարևոր են, որքան գնառաջարկը։
  4. Տարածաշրջանային շուկաներ (ԵԱՏՄ և հարևան երկրներ): Այս շուկաները շարունակում են կրել ռազմավարական կարևորություն՝ պահպանելու արտահանման առկա ծավալները, զուգահեռաբար հանդիսանում են մեկնարկային հիմք՝ նոր շուկաներ մուտք գործելու և կենտրոնացման ռիսկը նվազեցնելու համար։

Միջազգային ստանդարտների համապատասխանեցում և արդիականացում ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անկախ ոլորտից, որոշիչ են հինգ թիրախային կարողությունները․

  • Միջազգային ստանդարտավորված չափանիշներ

Սննդամթերքի, հագուստի, բժշկական արտադրանքի և մի շարք այլ ոլորտներում միջազգային չափանիշները (SPS, ISO, REACH, FDA, CE) պետք է դիտարկել ոչ թե որպես ձևթուղթ, այլ վստահության ազդակ, որը կբարձրացնի արժեքը և կբացի նոր շուկաներ։

  • Փաստաթղթավորում և սերտիֆիկացում

Հատկապես ոսկերչության, մետաղների, թանկարժեք քարերի, դեղագործության և կոսմետիկայի ոլորտներում կարևոր է ծագման և պատասխանատու մատակարարման փաստաթղթավորումը, QR և նույնականացման կոդերը, վերահսկման կարգավորման սերտիֆիկատները և այլն։

  • Լոգիստիկ պատրաստվածություն

Հայաստանի աշխարհագրական առանձնահատկությունները պահանջում են բազմակողմանի պլանավորում, պահեստային պաշարներ և ճկունություն։ Վերջիններս կապահովեն լոգիստիկ պատրաստվածությունը և գործընկերների վստահությունը:

  • Ֆինանսների և ռիսկերի կառավարում

Առևտրային անխափան վճարումներ, արտահանման ապահովագրություններ և փաստաթղթերի վերահսկողություն՝ կայուն գործընթացների և ապահով գործարքների համար։

  • Տվյալահեն շուկայի մուտք

Կախված տարբեր շուկաներից վաճառքի ռազմավարությունները պետք է մշտապես վերանայել և ադապտացնել ըստ թիրախային ուղղության: Տարբեր շուկաներ ունեն տարբեր պահանջներ։

WTC Երևանի թիրախավորված աջակցության ծրագրերը

WTC Երևանը պատրաստ է պետական ռազմավարությունը վերածել գործնական արդյունքների։
WTC ասոցիացիայի 100 երկրներում գործող 321 կենտրոնների ցանցի միջոցով մենք բացում ենք արտահանման և միջազգային առևտրի նոր և վստահելի ուղղություններ։

Ծառայությունների միասնական փաթեթ՝ բոլոր ոլորտների համար․

  • Նպատակային նեթվորքինգ

Միջոցառումներ, ոլորտային հանդիպումներ, առցանց և օֆլայն շփումներ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ձեռնարկությունների և փորձագետների հետ։

  • B2B կապերի հաստատում

Թիրախավորված գործընկերությունների հաստատում՝ հայկական և միջազգային ձեռնարկությունների, գնորդների, մատակարարների և ներդրողների հետ:

  • Առևտրային առաքելություններ

Բազմակողմանի և բազմաոլորտ առևտրային առաքելություններ, որոնք հնարավոր են դարձնում տարածաշրջանների միջև նոր կապերի հաստատումը՝ ապահովելով եկամտաբերություն:

  • Առևտրային տեղեկատվություն և կարողությունների զարգացում

LEAP և Deep Dive՝ հեղինակային ծրագրեր, որոնք աջակցում են համաշխարհային շուկայում գործարար ներկայության ձևավորմանը: Գործարար ոլորտի վերաբերյալ համակողմանի և կանոնավոր տեղեկություն և վեբինարներ։

  • Հանրային–մասնավոր համագործակցություն

Որպես պետական֊մասնավոր մոդելի խոշորագույն նախագիծ, WTC Երևանը  հանդես է գալիս տնտեսական աճի, առևտրի բարելավման, խոչընդոտների նվազեցման, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ռազմավարությունների լոբբինգի հարթակ:

  • Շարունակական աջակցություն

WTC Երևանը տրամադրում է հանդիպումներից և պայմանագրային բանակցություններից հետո աջակցություն, կարգավորիչ խորհրդատվություն և ապահովում գործընկերային կապերի ամրապնդում։

Այսպիսով, մեր միջազգային առևտրային ծառայությունները առավելագույնս համապատասխանեցված են պետական ռազմավարության գերակա ուղղությունների հետ:

Ռազմավարության 25 առաջնահերթ ապրանքախմբերի և դրանց առաջնային 3 շուկաների աղյուսակը պետք է դառնա ձեռնարկությունների գործնական ուղեցույցը: Իսկ WTC Երևանի միջազգային առևտրային ծառայությունները` գործիքակազմ, շխթայի բացերը կատարելագործելու համար։

Առաջնահերթ ոլորտներն ու ՄԻՋԱԶԳԱՅԻՆ շուկաները

  • Պրեմիում խմիչքներ և սնունդ՝ Հոնկոնգ, ԱՄԷ, ԱՄՆ, Գերմանիա։
  • Ոսկերչություն, ադամանդագործություն, թանկարժեք մետաղներ՝ Շվեյցարիա, ԱՄԷ, ԱՄՆ, Ֆրանսիա։
  • Էթիլենի և բարդ պոլիմերներ՝ Գերմանիա, Իռլանդիա, ՄԹ և Ավստրիա։
  • Հագուստ և տրիկոտաժ՝ Շվեյցարիա, Գերմանիա, Իսրայել։
  • Վիրաբուժական գործիքներ և բժշկական տեխնիկա՝ ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել։
  • Մետաղներ և համաձուլվածքներ՝ Ավստրիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Իտալիա, ԱՄՆ։
  • Դեղագործություն և կոսմետիկա՝ Գերմանիա, Քուվեյթ, Մերձավոր Արևելք։
  • ՏՏ և գիտահեն ծառայություններ՝ ԵՄ, ԱՄՆ և Ծոցի երկրներ:

Կառավարության աջակցությունը ԱՐՏԱՀԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

  • Արտահանման խորհուրդը՝ պետական–մասնավոր գործընկերության համակարգման հարթակ:
  • Առևտրի ազատականացում և արդյունավետության բարձրացում:
  • Արտահանողների կարողությունների զարգացում և վերապատրաստումներ:
  • Ենթակառուցվածքների բարելավում:
  • Լոգիստիկ սահմանափակումների վերացում:

WTC Երևանը իր հերթին կլրացնի այս ուղղությունները՝ կազմակերպելով հանրային–մասնավոր քննարկումներ, ապահովելով կապեր WTC 321 շուկաների հետ և բարձրաձնելով ձեռնարկությունների կարողությունները և տեսանելիությունը։

Առաջիկա 12 ամիսների ձեր գործողությունների ծրագիրը

  1. Ընտրեք երկու շուկա՝ մեկ տարածաշրջանային, և մեկ նոր։ Կազմեք 10 ընկերությունների ցուցակ յուրաքանչյուր շուկայի համար և դիմեք WTC Երևանին B2B կապերի հաստատման համար։
  2. Կատարելագործեք բոլոր միջազգային ստանդարտների պահանջները: Կատարեք աուդիտ ISO, SPS, REACH, GMP, GDPR, ISMS և այլ ստանդարտների վերաբերյալ։ Գրանցվեք WTC Երևանի Global Expansion Activation և Deep Dive դասընթացներին կարողությունների բարձրացման և բացերը լրացնելու նպատակով։
  3. Նախաձեռնեք նոր գործընկերություններ: Միացեք WTC Երևանի առևտրային առաքելություններին, պլանավորեք B2B ծանոթություններ և WTC Երևանի շարունակական աջակցությունը կապահովի գործարքների կայուն ընթացքը։
  4. Առաջնորդվեք դիվերսիֆիկացման սկզբունքով՝ սահմանեք չափման ցուցանիշներ նոր շուկաներից եկամուտների մասնաբաժնի համար և վերանայեք այն յուրաքանչյուր եռամսյակ։

WTC Երևանի տեսլականը համահունչ է Կառավարության ռազմավարության հետ՝ հեռատես, հավակնոտ և ապագային միտված, միևնույն ժամանակ իրատեսական և հստակ։

Հայաստանի արտահանման գործընթացները վերափոխվում են: Կենտրոնացումից՝ դիվերսիֆիկացիա, ապրանքայինից՝ կարողությունների, մեկանգամյա պատվերներից՝ երկարաժամկետ գործընկերությունների։ Այս ճանապարհին WTC Երևանը կանգնած է տեսլականի և իրագործման հատման կետում՝ նպատակ ունենալով Հայաստանի արտահանման ներուժը վերածել չափելի արդյունքների՝ բացելով նոր և վստահելի շուկաների դռներ և աջակցելով հայկական ձեռնարկություններին՝ միջազգայնացման ճանապարհին: Մենք հավակնությունները փոխակերպում ենք գլոբալ հնարավորությունների՝ միջազգային փորձը, հեղինակությունն ու համայնքը հասանելի դարձնելով երկրին։