Բարի գալուստ
Դարեր շարունակ Հայաստանը՝ գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում, եղել է համարձակ գաղափարների, ակտիվ գործընթացների և լուսավոր ապագայի անսպառ հույսի կենտրոն։ Այսօր, երբ Համաշխարհային առևտրի կենտրոններ (WTC) միջազգային բրենդը շարունակում է իր գլոբալ տարածումը, Երևանը պատրաստ է իր ժառանգությունը փոխակերպել կայուն զարգացման, միջազգային առևտրի նոր հնարավորությունների և համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքների ապագայի։
Այս պատմությունը այն մասին է, թե ինչպես Նյու Յորքում սկիզբ առած գաղափարը դարձավ գլոբալ էկոհամակարգ և ինչպես է այն այսօր ձևավորում իր ներկայությունը Հայաստանում՝ նոր նախագծով, որը նույնքան հյուրընկալ է, որքան մեր քաղաքը, նույնքան հավակնոտ՝ որքան մեր ժողովուրդը, և նույնքան ամուր՝ որքան մեր սփյուռքը։
Խորհրդանիշից՝ էկոհամակարգ
WTC գաղափարը սկիզբ է առել իբրև համարձակ շինարարական նախաձեռնություն՝ դառնալով եզակի խորհրդանիշ քաղաքային հորիզոններում։ Առաջին աշտարակի կառուցումը Նյու Յորքում ավարտվել է 1970 թվականին, իսկ ամբողջական երկաշտարակ համալիրը բացվել է 1973թ․-ին։ Հինգ տասնամյակների ընթացքում WTC ասոցիացիան դարձավ ավելին, քան պարզապես շինարարական խորհրդանիշ․ այն այժմ հանդես է գալիս որպես առևտրի, ներդրումների և քաղաքային զարգացման գլոբալ համակարգ՝ միավորելով շենք շինությունները առևտրային ծառայությունների, գործընկերային կապերի և գիտելիքի փոխանակման հարթակի։ Այսօր WTC ասոցիացիան միավորում է ավելի քան 300 քաղաքներ, 90֊ից ավելի երկրներ՝ հնարավորություն ընձեռելով 1 միլիոն ընկերությունների միջազգային ցանցին ընդլայնել իրենց հորիզոնները համաշխարհային շուկաներում։
Ասոցիացիայի առաքելությունը հստակ է՝ «Միավորել ձեռնարկություններն ամբողջ աշխարհում»: Դրա հիմքում են՝ բազմամշակութային համագործակցությունը, թափանցիկությունը և ապաքաղաքական սկզբունքները։ Այս արժեքները ստեղծում են մրցակցային առավելություններ՝ հնարավորություն տալով միավորել պետական և մասնավոր նախաձեռնությունները տարբեր երկրներում և վերածելով հնարավորությունները իրական արդյունքների։
Ի՞նչն է փոխվել․ շենք֊շինությունից՝ տնտեսական աճի խթանում
Ժամանակակից WTC-ները միավորում են բարձրակարգ անշարժ գույքը և համապարփակ առևտրային ծառայությունները, մասնավորապես՝ առևտրային առաքելություններ, B2B կապեր, կորպորատիվ գործընկերություններ, գլոբալ միջոցառումներ և կրթական նախաձեռնություններ։ Նպատակը մեկն է․ կրճատել ճանապարհը՝ հավակնություններից դեպի իրական ձեռքբերումներ։
Այսօր, WTC֊ն պարզապես ցանց չէ, այն այլևս մեծ համայնք է։ Անդամակցությունը նշանակում է համատեղ աճ, փորձի փոխանակում և նոր շուկաների հասանելիություն: WTC ասոցիացիայի գլխավոր վեհաժողովներ, գլոբալ բիզնես ֆորումներ և տարածաշրջանային հանդիպումներ ամբողջ տարի:
Բրենդը՝ որպես քաղաքային կյանքի վերափոխման խթան
Քաղաքների վերափոխումն ու աճը սկսվում է յուրաքանչյուր հատվածից։ WTC բրենդը քաղաքներին անմիջապես հաղորդում է ճանաչելիություն և հեղինակություն, այդպիսով ներգրավելով միջազգային գործընկերների և նոր վարձակալների։ Այդ առավելությունը կրկնապատկվում է՝ ձևավորված համայնքի և գլոբալ ցանցի միջոցով: Բազմաթիվ կենտրոններ արձանագրում են ցածր թափուր տարածքներ, բարձր վարձակալական եկամուտներ և երկարաժամկետ պայմանագրեր։ Ավելին, ոլորտային հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ քաղաքներում WTC բիզնես կենտրոնները կարող են ունենալ մինչև 50%-ով ավելի բարձր վարձակալական պահանջ, քան այլ բազմաֆունկցիոնալ տարածքներ և շինություններ։ Այսպիսով, շենքը այլևս պարզապես հասցե չէ, այն վստահելի գլոբալ խորհրդանիշ է՝ մայրուղի դեպի նոր հնարավորություններ։ Կարելի է արձանագրել, որ WTC բրենդն այսօր հավասարազոր է նոր ներդրումների, նոր աշխատատեղերի և տեսանելիության աճի խթանի։
WTC Երևան․ մեր տեսլականը և նպատակները
Մեր քաղաքում սկիզբ առնող այս նոր էջը հիմնված է գլոբալ ճանաչելիության վրա։
Շինությունը ունի հստակ նպատակ՝ հանդես գալ որպես առաջին Ա դասի, զրոյական արտանետումներով, կայուն զարգացման և բնապահպանական հավաստագրերով խորհրդանշական նախագիծ քաղաքի սրտում։ Այս ճարտարապետական խորհրդանիշը կվերափոխի Երևանի տեսքը՝ ստեղծելով նոր կենտրոն բիզնեսի, մշակույթի և միջոցառումների համար։ Նախագծի հիմնական փուլերը ավարտին են հասցվելու 2030 թվականին։
Նախագիծը հանդես է գալիս պետական-մասնավոր գործընկերության մոդելով։ Նախատեսվում է շուրջ 150,000 քմ ընդհանուր կառուցապատված տարածք և մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ծրագրում ներառված են գրասենյակային (26,000 քմ) և մանրածախ (20,000 քմ) տարածքներ, 4 կամ 5 աստղանի հյուրանոց և միջազգային բիզնես միջոցառումների ու կոնֆերանսների տարածքներ՝ նախատեսված միջազգային ֆորումների և ցուցահանդեսների համար։ Տարածքը՝ Սարյան 22 հասցեում, հանդես կգա որպես ժամանակակից շինություն՝ ներդաշնակ Երևանի ոգու և կենսակերպի հետ։ Այն մարմնավորելու է հայկական հյուրընկալության և համաշխարհային չափանիշների միաձուլումը:
Ապագային միտված շինություն
WTC Երևանը նախագծվում է սեյսմիկ անվտանգության միջազգային չափորոշիչներով և համապատասխանելու է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին՝ առաջնորդվելով զրոյական արտանետումների ռազմավարությամբ, բարձր արդյունավետության, խելացի ինժեներական լուծումների և վերամշակման համակարգերի ներդրմամբ:
Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված Հայաստանի ջանքերին աջակցելուց բացի, WTC Երևանը ապահովելու է նոր ձեռքբերումներ, որոնք նշանակալից կլինեն երկրի համար․ գլոբալ բրենդի ներկայություն և տեսանելիության բարձրացում, նոր աշխատատեղեր, միջազգային ներդրումներ և իրական տնտեսական արդյունքներ:
Նոր աշխատատեղեր և նոր հմտություններ․
Շինարարական փուլում միայն կստեղծվի շուրջ 2,500 նոր աշխատատեղ, իսկ շահագործումից հետո՝ հազարավոր նոր զբաղվածության հնարավորություններ հյուրանոցային, մանրածախ և բիզնես ծառայությունների ոլորտներում։
Օտարերկրյա ներդրումներ և արտահանման խթանում․
Որպես Հայաստանի խոշորագույն օտարերկրյա ներդրումային նախագծերից մեկը՝ WTC Երևանը լինելով WTC համայնքի անդամ, կխթանի նոր եկամուտների հոսքեր, նոր ձեռնարկությունների մուտք հայկական շուկա, նոր հմտությունների և միջազգային շուկաների հասանելիություն Հայաստանի գործարար համայնքի և ՓՄՁ֊ների համար։
Տեսանելիություն և գլոբալ միջոցառումներ․
Առաջին անգամ Երևանում կառուցվում է միջազգային միջոցառումների, կոնֆերանսների և ցուցահանդեսների ենթակառուցվածքը (MICE)՝ հնարավորություն տալով հյուրընկալել ոլորտային գլոբալ ֆորումներ և կոնֆերանսներ՝ ցուցադրելով հայկական նորարար միտքը միջազգային հանրությանը։
WTC բրենդի անունը կնպաստի նաև միջազգային հեղինակավոր անունների ներգրավմանը՝ որպես համալիր֊կառույցի վարձակալների, այդպիսով խթանելով խոշոր ներդրումներ, կայուն և բազմակողմանի քաղաքային տնտեսություն։
WTC Երևան Բիզնես հաբ
WTC Երևանը պարզապես ճարտարապետական գլուխգործոց չէ: Այսօր այն այևս բիզնեսի զարգացման հարթակ է, ստեղծված հայկական ձեռնարկությունների հմտությունները զարգացնելու և իրենց միջազգայնացման ճանապարհին աջակցելու համար։
- B2B կապերի հաստատում՝ անհատականացված, թիրախային և համագործակցային կապեր WTC ցանցի բիզնեսների հետ։
- Առևտրային առաքելություններ՝ բազմոլորտ և բազմակողմանի պատվիրակություններ՝ բանակցություններն ու հանդիպումները գործարքների վերածելու միտումով։
- Կրթական ծրագրեր՝ միջազգային ընդլայնման, ֆինանսների և ներդրումների, կայուն զարգացման և թվային առևտրի վերաբերյալ։
- Գլոբալ միջոցառումների մասնակցություն՝ WTC ասոցիացիայի գլխավոր վեհաժողովներ, գլոբալ բիզնես ֆորումներ, տարածաշրջանային միջոցառումներ և ծրագրեր։
Սա այն միջազգային բիզնես շփումներն են, որ WTC Երևանը ձգտում է բերել Հայաստան՝ համագործակցային, կայուն և նպատակային՝ ինչպես ընդունված է մեր հայրենիքում:
Շինության նախագծման սկզբունքները․ խորհրդանշական, կայուն և հյուրընկալ
Խորհրդանշական ինքնություն։ WTC Երևանի ինքնությունը կբարձրացնի քաղաքի վարկանիշը։ Դրա մասին են վկայում նաև համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետական ընկերությունների մասնակցությունը նախագծման մրցույթին, այնպիսի հռչակավոր անուններ, ինչպիսիք են SOM, BIG, OMA, Foster + Partners։
Կայունություն, որը կարելի է զգալ։ Զրոյական արտանետումներ, բարձր արդյունավետություն, խելացի ինժեներական լուծումներ և վերամշակման նորարար համակարգեր որոնք WTC Երևանը կդարձնեն կովկասյան տարածաշրջանի նոր խորհրդանիշ։
հայկական հյուրընկալություն։ Հյուրընկալ մոտեցում, որը կարտացոլի մեր ազգային բնույթը՝ բաց, ջերմ և հարգալից, միաժամանակ խրախուսելով միջազգային գործընկերությունն ու նորարարությունը։
Մեր խոստումը հստակ է՝ կերտել Հայաստանի առաջընթացի նոր դարաշրջան
Նյու Յորքում ծնված ճարտարապետական այս յուրօրինակ գաղափարը վերածվեց համաշխարհային շարժման՝ նպատակաուղղված քաղաքային, գործարարության և տնտեսության աճին։ Երևանում այս նախագիծը կնպաստի հազարավոր աշխատատեղերի, փոքր և միջին ձեռնարկությունների աճի, ներդրումների հոսքի և ամենօրյա համագործակցության ամրապնդման:
Այսպիսով, WTC բրենդը պատմություն է շինությունների և զարգացման մասին, երբ գաղափարները վերածվում են իրականության։ Միացեք WTC համայնքին այսօր՝ դարձեք WTC Երևանի գործընկեր, Բիզնես Հաբի անդամ կամ պարզապես մեր նախաձեռնության բարեկամ։ Դարձեք ականատեսը, թե ինչպես են հավակնությունները փոխակերպվում գլոբալ հնարավորությունների՝ միջազգային փորձը, հեղինակությունն ու համայնքը հասանելի դարձնելով Հայաստանին։


