WTC Երևան Բիզնես Հաբի անդամակցության առավելությունները շատ ավելին են, քան ավանդական նեթվորքինգը։ Դառնալով շուրջ 100 երկրների ավելի քան 300 քաղաքներում գործող մեկ միլիոն անդամ ընկերություններից բաղկացած գլոբալ համայնքի անդամ՝ դուք հնարավորություն եք ստանում հաստատելու միջազգային առևտրային և գործարար կապեր։
WTC Երևանի Բիզնես Հաբին անդամակցությունը ընկերություններին հնարավորություն է տալիս օգտվելու բացառիկ նեթվորքինգից, առևտրային առաքելություններից, B2B կապերի հաստատումից, համաժողովներից, ներդրումային հնարավորություններից և աճի ծրագրերից՝ նպաստելով ինչպես բիզնեսի զարգացմանը, այնպես էլ Հայաստանի տնտեսական առաջընթացին։
Գլոբալ հարթակ՝ միտված աճին
Հիմնադրվելով 1970 թվականին՝ World Trade Centers Association-ը (WTCA) վերածվել է գործարար կապերի հաստատման և նեթվորքինգի ամենամեծ հարթակներից մեկը աշխարհի մասշտաբով։ Նրա անդամներն են առևտրային կազմակերպություններ, միջազգային ընկերություններ, ՓՄՁ-ներ և պետական կառույցներ, որոնք համատեղ աշխատում են միջազգային գործարար կապերի հաստատման և բիզնեսի զարգացման ուղղությամբ։
Այսօր Երևանը պատրաստ է իր ժառանգությունը փոխակերպել կայուն զարգացման, միջազգային առևտրի նոր հնարավորությունների և համաշխարհային ենթակառուցվածքների ապագայի։
WTC-ն՝ որպես քաղաքային և տնտեսական զարգացման շարժիչ ուժ․ այս մասին կարդացեք մեր նախորդ հրապարակումներում։
WTC Երևան Բիզնես Հաբի նպատակն է հայ ձեռնարկատերերին ապահովել հասանելիություն և աճի հնարավորություն միջազգային շուկաներում հաստատուն քայլերով ընդլայնվելու ճանապարհին, միաժամանակ հասանելի դարձնել տեղական շուկան միջազգային բիզնեսների համար։ Բիզնես Հաբը ձգտում է դառնալ Հայաստանի առաջատար ձեռնարկատիրական ցանցը՝ ստեղծելով նշանակալի կապեր, խթանելով նորարարությունը և նպաստելով կայուն տնտեսական աճին։
Մեր թիմը պատրաստ է ամրապնդել Բիզնես Հաբի անդամ ընկերությունների ներկայությունը համաշխարհային շուկաներում՝ ապահովելով հասանելիություն անհրաժեշտ ռեսուրսներին, միջոցառումների և ռազմավարական կապերի։ Բիզնես գործարքներին աջակցելուց զատ՝ մենք նպատակ ունենք նպաստելու պատասխանատու և կայուն առևտրային պրակտիկաների զարգացմանը:
Ձեր ընկերության համար սա նշանակում է գործնական ուղղորդում և միջազգային շուկաներում ձեր բիզնեսի ընդլայնման ճանապարհին արագացված գործընթացներ WTC Երևանի տեղական փորձի և գլոբալ հասանելիության շնորհիվ։ Լինելով աշխարհի ամենախոշոր B2B գործարար ցանցի մաս՝ WTC Երևանը Բիզնես Հաբի անդամ ընկերությունների համար ապահովում է համաշխարհային առևտրային կապեր՝ աջակցելով արտերկում բիզնեսի ընդլայնմանը։ Այն նաև դիրքավորում է ձեր բրենդը որպես վստահելի և հեղինակավոր միջազգային առևտրային գործընկեր՝ անմիջապես ճանաչելի դարձնելով գործընկերների, հաճախորդների և մրցակիցների շրջանում։
Միևնույն ժամանակ, WTC Երևանը հանդիսանում է վստահելի մեկնարկային հարթակ միջազգային գործընկերների համար՝ առաջարկելով ռազմավարական ուղղորդում, առևտրային վերլուծություն և նեթվորքինգ՝ ապահովելով ձեր բիզնեսի սահուն և արդյունավետ մուտքը Հայաստանի շուկա։ Բիզնես Հաբի անդամակցությունը կլինի բեկումնային քայլ ձեր բիզնեսի համար։
WTC Երևան Բիզնես Հաբի անդամակցության հիմնական առավելությունները
Շարունակեք ընթերցել, եթե դիտարկում եք միանալ WTC Երևան Բիզնես Հաբին և ցանկանում եք տիրապետել մանրամասների։ Ստորև ներկայացնում ենք անդամակցության հետ կապված հիմնական առավելություններն ու հնարավորությունները։
Ըստ էության, World Trade Center Երևան Բիզնես Հաբին միանալը նշանակում է դառնալ աշխարհի ամենախոշոր գործարար ցանցի մաս, ձեռք բերել թիրախային ծանոթություններ, հաստատել գործընկերություններ, որոնք նպաստում են Հայաստանի տնտեսական ապագայի ձևավորմանը։
Նեթվորքինգ միջոցառումներ և բիզնես նորություններ
WTC Երևանին անդամակցության ամենակարևոր առավելություններից մեկը հասանելիությունն է WTC ողջ ցանցին։ WTC Երևանը ապահովում է ուղիղ կամուրջ հայկական ընկերությունների և միջազգային գործարար համայնքների միջև։ Սա աննախադեպ հնարավորություն է ընդլայնելու կապերը ոլորտային փորձագետների մասնակցությամբ բացառիկ միջոցառումների, միջոլորտային ծանոթությունների և արժեքավոր համագործակցությունների միջոցով։
ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
WTC Երևան Բիզնես Հաբը հանդիսանում է մեկնարկային հարթակ WTC համաշխարհային ցանցին միանալու համար․ 100 երկրների ավելի քան 300 քաղաքներում գործող գլոբալ ցանց, որը միավորում է ավելի քան 1 միլիոն անդամ ընկերությունների։ Մենք ապահովում ենք նպատակային և անհատականացված կապեր հայկական բիզնեսների և միջազգային ընկերությունների, գնորդների, դիստրիբյուտորների ու մատակարարների միջև։
Անդամ ընկերությունների բնույթով և անհատական նպատակներով պայմանավորված՝ Բիզնես Հաբը նախաձեռնում է արդյունավետ բիզնես կապերի հաստատում, նպաստելով ռազմավարական դաշինքների և բարձր արժեք ունեցող գործընկերությունների ձևավորմանը։
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Բիզնես Հաբի անդամակցության ողջ ընթացքում դուք ստանում եք հնարավորություն մասնակցել առևտրային առաքելությունների ինչպես տեղական, այնպես էլ WTC համաշխարհային ցանցի միջոցառումների շրջանակում։ Բազմակողմանի և բազմաոլորտ առևտրային առաքելությունները հնարավոր են դարձնում տարածաշրջանների միջև B2B կապերի հաստատումը՝ ապահովելով եկամտաբերություն։
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Համաշխարհային շուկայում գործարար ներկայության ձևավորման համար միայն ձգտումը բավարար չէ․ անհրաժեշտ է հիմնավոր տեղեկատվություն։ WTC Երևան Բիզնես Հաբի անդամներին տրամադրվում է տեղեկատվություն գործարար ոլորտի վերաբերյալ համակողմանի և կանոնավոր հրապարակումների, զարգացման միտումներին և կիրառական վիճակագրությանը նվիրված WTC վեբինարների միջոցով:
Արտահանման և ներմուծման աջակցություն
WTC Երևանն ապահովում է աջակցություն արտերկրում բիզնեսի ընդլայնման ողջ ճանապարհին՝ մշտապես ուղղորդելով բիզնես գործընթացների բոլոր փուլերում։
ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
WTC Երևան Բիզնես Հաբի անդամ տեղական ընկերությունները կարող են որպես պատվիրակության անդամ ներկայանալ կարևոր շուկաներում և ինստիտուցիոնալ աջակցությամբ նոր բիզնեսի ընդլայնման հնարավորություններ ուսումնասիրել։
Մասնակցելով WTC ասոցիացիայի կողմից կազմակերպվող Գլոբալ բիզնես ֆորումին՝ WTC Երևան Բիզնես Հաբի անդամները ստանում են բացառիկ փորձառություն․ վարպետաց դասեր, պանելային քննարկումներ, ազդեցիկ բանախոսներ և գործարար կապեր։
WTC Երևան Բիզնես Հաբի անդամները ստանում են հրավերներ՝ մասնակցելու միջազգային ներդրումային համաժողովների, փակ ֆորումների և բացառիկ նեթվորքինգ միջոցառումներին։ Այս հարթակները հայկական բիզնեսներին հնարավորություն են տալիս հանդիպել արտասահմանյան ներդրողների հետ, ներկայացնել իրենց նախագծերը և կառուցել վստահություն ու հեղինակություն միջազգային հարթակում։
ՀԱՄԱՏԵՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ–ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
WTC Երևանը հետապնդում է Բիզնես Հաբի անդամների համատեղ շահերը։ Մենք պաշտպանում ենք այն քաղաքականությունները, որոնք նպաստում են տնտեսական աճին, առևտրի զարգացմանը, խոչընդոտների նվազեցմանը և ենթակառուցվածքների բարելավմանը հանրային և մասնավոր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներին՝ ներկայացնելով անդամների շահերը ազգային և միջազգային հարթակներում։
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ
WTC Երևանը առաջարկում է անդամակցության 3 տարբեր փաթեթներ՝ համապատասխան ձեր բիզնեսի չափին և նպատակներին։
Դիտել անդամակցության ամբողջական մանրամասները և համեմատել փաթեթները
ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բիզնես Հաբին անդամակցության արդյունքում ընկերությունները ստանում են նաև
- Բրենդի տեսանելիություն․ ձեր ընկերության ճանաչելիության բարձրացում տեղական և միջազգային շուկաներում
- Կրթական ծրագրեր․ աշխատարաններ արտահանման պատրաստվածության, առևտրային համապատասխանության և ներդրումային նախապատրաստման ուղղվածությամբ
- Քաղաքականության ձևավորում․ մասնակցություն Հայաստանի առևտրի և ներդրումային միջավայրի ձևավորմանը
Այս ամենի արդյունքում WTC Երևան Բիզնես Հաբը դառնում է ձեր ռազմավարական գործընկերը, ոչ թե պարզապես նեթվորքինգ ակումբ։
Ամփոփում
Դառնալով WTC Երևան Բիզնես Հաբի անդամ՝ դուք ռազմավարական որոշում եք կայացնում ձեր բիզնեսի համար։ Իր աննախադեպ գլոբալ ցանցի, առևտրային առաքելությունների, ներդրումային հնարավորությունների և շուկայի խորքային վերլուծությունների միջոցով WTC Երևանը հայաստանյան ընկերություններին տրամադրում է միջազգային աճի համար անհրաժեշտ հնարավորություններ։
Արագ փոփոխվող տնտեսական միջավայրում ապագան առաջնորդելու են այն բիզնեսները, որոնք կառուցում են կամուրջներ, ոչ թե պատնեշներ։
WTC Երևան Բիզնես Հաբը ձեր դարպասն է դեպի համաշխարհային առևտրային կապեր։



