Մարշալ Բաղրամյան պող. 2-րդ փակուղի, 8
Նորարարություն և վերաիմաստավորում 90 տարի շարունակ
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ին, WTC Yerevan-ը կհյուրընկալի Catalyst Talk Վրամ Մալեկի մասնակցությամբ, ով հանդիսանում է SOM (Skidmore, Owings & Merrill) ճարտարապետական ընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զարգացման ղեկավար։
1936թ. հիմնադրվելուց ի վեր SOM-ը նախագծում է ապագան։ Ընկերությունը հեղինակել է մեր օրերի կարևորագույն ճարտարապետական և ինժեներական ձեռքբերումներից մի քանիսը՝ Նյու Յորքի առաջին մոդեռնիստական գրասենյակային շենքից մինչև քաղաքների համայնապատկերները վերաիմաստավորած երկնաքերեր ու ճամփորդնորին նոր փորձառությունը ապահովող օդանավակայանները։ Հանդիպմանը քննարկելու ենք, թե ինչպես է ընկերությանը հաջողվում շարունակել զարգացնել այս ժառանգությունը՝ վերաիմաստավորման և նորարարության միջոցով։
Վրամ Մալեքը ղեկավարել է նշանակալի նախագծեր Հոնկոնգում, Ճապոնիայում, Կորեայում, Թաիլանդում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում և Վիետնամում։ Նրա գլոբալ մոտեցման հիմքում վստահությունն ու համագործակցությունն են, որոնք ձևավորում են երկարաժամկետ գործընկերություններ՝ հնարավորություն տալով իրականացնել փոխակերպող նախագծեր տարբեր երկրներում։ Նրա աշխատանքը հիմնվում է քաղաքային համատեքստի մանրակրկիտ վերլուծության և մշակութային առանձնահատկությունների խոր ըմբռնման վրա՝ ապահովելով, որ յուրաքանչյուր նախագիծ հարստացնի իր միջավայրը և ընդգծի տեղական արժեքները։
Վրամի աշխատանքներն ընդգրկում են բազմաֆունկցիոնալ նախագծեր և գերաբարձր առևտրային շինություններ, երկաթուղային կայարաններ, հասարակական և պետական նշանակության շենքեր, ինչպես նաև բնակելի համալիրներ։ Նրա կարևորագույն նախագծերից է Նյու Յորքի 175 Park Avenue-ը՝ տպավորիչ նոր աշտարակ, որը նոր շունչ կհաղորդի East Midtown-ի գործարար թաղամասին՝ միաժամանակ վերափոխելով Grand Central Terminal-ի հարակից հանրային տարածքները։ Սինգապուրում Վրամը ղեկավարել է 8 Shenton Way բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծումը, որը համադրում է ընդարձակ հանրային տարածքներ, գրասենյակներ, առևտրային գոտիներ, հյուրանոց և բնակելի հատվածներ։
Վրամը խոսում է ֆրանսերեն, հայերեն և իտալերեն․ նրա բազմամշակութային և բազմալեզու միջավայրը հիմք է դարձել SOM-ում նրա վաղ գործունեության համար։ Նա մասնակցել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի նախագծման աշխատանքներին և համակարգել պետական կառույցների հետ երկլեզու հաղորդակցությունը։ Վրամը նաև SOM հիմնադրամի գանձապետն է։ Հիմնադրամը խթանում է դիզայնի զարգացումը հետազոտությունների միջոցով՝ անդրադառնալով մեր ժամանակների կարևորագույն թեմաներին։
Նեթվորքինգ՝ 17:45 | Բանախոսություն՝ 18:15
Լեզու՝ անգլերեն
Վրամ Մալեք
Վրամ Մալեքը ղեկավարել է SOM-ի նշանակալի նախագծեր Հոնկոնգում, Ճապոնիայում, Կորեայում, Սինգապուրում և այլ երկրներում, այդ թվում՝ Նյու Յորքի 175 Park Avenue-ը և Սինգապուրի 8 Shenton Way-ը։ Նա SOM հիմնադրամի գանձապետն է։
Ամրագրեք Ձեր տեղը
Շնորհակալություն գրանցման համար։ Մենք կկապվենք Ձեզ հետ՝ մասնակցությունը հաստատելու համար։



