Պրագմատիկ ուտոպիականություն․ սահմանափակումները որպես վերափոխման խթաններ
Մենյու
Բիզնես քննարկում · September 24, 2026

Պրագմատիկ ուտոպիականություն

Ամսաթիվ
September 24, 2026
Նեթվորքինգ
18:30
Բանախոսություն
19:00
Լեզու
Անգլերեն
Վայր
WTC Երևան
Մարշալ Բաղրամյան պող. 2-րդ փակուղի, 8
Կատեգորիա
Բիզնես քննարկում

Սահմանափակումները որպես վերափոխման խթաններ

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին, WTC Yerevan-ը կհյուրընկալի Catalyst Talk Քեթրին Հուանգի մասնակցությամբ, ով հանդիսանում է BIG ընկերության գործընկեր 2017թ․։

Պատկերացնում եք, որ մեկ ճարտարապետական գաղափար կարողանար միաժամանակ լուծել մի քանի խնդիր՝ ձևավորել ավելի ընդգծված ինքնություն, բարելավել արդյունավետությունը, հարստացնել հանրային միջավայրը և նույն ներդրմամբ ստեղծել ավելի մեծ արժեք։ Այս դասախոսության ընթացքում Քեթրին Հուանգը կներկայացնի պրագմատիկ ուտոպիականության փիլիսոփայությունը՝ պատվիրատուների, քաղաքների և ենթակառուցվածքների գործնական պահանջները վերածելով համարձակ նոր հնարավորությունների։

Բանախոսությունը կներառի տարբեր տիպաբանությունների նախագծեր՝ ուղղահայաց քաղաքներ, ինչպիսին է CapitaSpring-ը, Suzhou MoCA-ն, որտեղ պատկերասրահները, այգիները և հանրային երթուղիները վերաիմաստավորում են քաղաքի մշակութային ժառանգությունը, CopenHill-ը, որտեղ թափոններից էներգիա արտադրող գործարանը վերածվել է դահուկավազքի և հանգստի համար նախատեսված քաղաքային լեռան, ինչպես նաև Երևանի AYB դպրոցը, որը ստեղծում է նորարարության և ուսուցման միջավայր։ Այս նախագծերը ցույց են տալիս, թե ինչպես կարող են բնապահպանական պատասխանատվությունը, հանրային արժեք ստեղծելու ձգտումը և պատվիրատուի շահերը փոխլրացնել միմյանց՝ ձևավորելով ապագային միտված միևնույն ժամանակ իրականությանը հիմնված ճարտարապետություն։

‍

Քննարկման հիմնական թեմաները

  • Ճարտարապետության, լանդշաֆտի և հանրային տարածքի միջև նոր փոխկապակցվածություն
  • Արժեքի ստեղծում՝ տարածական տիպաբանությունների վերաիմաստավորման միջոցով
  • Դիզայնի դերը մարդակենտրոն և կյանքի համար հարմարավետ քաղաքների ձևավորման գործում

Նեթվորքինգ՝ 18:30 | Բանախոսություն՝ 19:00

Լեզու՝ անգլերեն

Հիմնական թեմա
Ճարտարապետություն, լանդշաֆտ և հանրային տարածք
Հիմնական թեմա
Տիպաբանությունների վերաիմաստավորում
Հիմնական թեմա
Մարդակենտրոն և հարմարավետ քաղաքներ
Բանախոսը
ՔՀ
Քեթրին Հուանգ

Քեթրին Հուանգ

Գործընկեր, BIG

2017թ.-ից BIG-ի գործընկեր Քեթրին Հուանգն աշխատել է CapitaSpring, CopenHill և Երևանի AYB դպրոցի նախագծերի վրա՝ գործնական սահմանափակումները վերածելով համարձակ ճարտարապետական գաղափարների։

Գրանցվեք մասնակցության համար

Ամրագրեք Ձեր տեղը

Պրագմատիկ ուտոպիականություն․ սահմանափակումները որպես վերափոխման խթաններ · September 24, 2026 · Մուտք՝ 18:30

Շնորհակալություն գրանցման համար։ Մենք կկապվենք Ձեզ հետ՝ մասնակցությունը հաստատելու համար։

Ինչ-որ բան այն չէ։ Խնդրում ենք կրկին փորձել։

Այլ միջոցառումներ

Բոլոր միջոցառումները→
Տեղեկագիր

Ամենամսյա տեղեկություններ միջոցառումների, բիզնես հնարավորությունների, անդամների և WTC ցանցի նորությունների մասին։

Մնացեք կապի մեջ

Շնորհակալություն բաժանորդագրության համար։ Այժմ Դուք WTC Երևան համայնքի անդամ եք։ Յուրաքանչյուր ամիս Դուք կստանաք ամենաթարմ տեղեկատվությունը՝ գալիք միջոցառումների, բիզնես նորությունների և անդամակցող ընկերությունների վերաբերյալ։

Ինչ-որ բան սխալ էր։ Խնդրում ենք փորձել կրկին։