Թղթադրամի տպագրությունը, կանխիկի շրջանառությունը, միտումներն ու ապագան
Մենյու
Բիզնես քննարկում · November 19, 2026

Թղթադրամ և կանխիկ դրամի ապագան

Ամսաթիվ
November 19, 2026
Նեթվորքինգ
17:30
Բանախոսություն
18:00
Լեզու
Հայերեն
Վայր
WTC Երևան
Մարշալ Բաղրամյան պող. 2-րդ փակուղի, 8
Կատեգորիա
Բիզնես քննարկում

Թղթադրամի տպագրությունը, կանխիկ դրամի շրջանառությունը, միտումներն ու ապագան

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 17:30-ին, WTC Երևանը Catalyst Talk հանդիպման շրջանակում հյուրընկալեց Դավիթ Նահապետյանին՝ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ և մի շարք կազմակերպությունների կառավարման մարմիններում ներկայացուցիչ։

Քննարկման ընթացքում անդրադարձանք թղթադրամների արտադրության սկզբունքներին և ժամանակակից տեխնոլոգիաներին, ներկայացրեցինք, թե ինչպես է իրականացվում դրամի տպագրությունը, և ինչ գործընթացներ են ապահովում թղթադրամների որակը, անվտանգությունն ու իսկությունը։ Քննարկեցինք նաև, թե ինչպես են այդ գործընթացներն իրականացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դեպքում՝ անդրադառնալով թղթադրամների արտադրությանն ու շրջանառության մեջ դնելու ընթացակարգերին։

Այնուհետև անդրադարձանք թղթադրամների հիմնական առանձնահատկություններին՝ դրանց դիզայնին, պատրաստման նյութերին, պաշտպանիչ տարրերին և կեղծարարությունից պաշտպանելու համար կիրառվող տեխնոլոգիաներին։ Խոսեցինք նաև կանխիկ դրամի ապագայի մասին՝ դիտարկելով, թե ինչպես կարող է այն զարգանալ թվայնացման դարաշրջանում և շարունակել գոյատևել թվային վճարային լուծումների հետ։

‍
‍Նեթվորքինգ՝ 17:30 | Բանախոսություն՝ 18:00

Լեզու՝ հայերեն

Հիմնական թեմա
Դրամի տպագրության սկզբունքներն ու տեխնոլոգիաները
Հիմնական թեմա
Ինչպես է այդ գործընթացն իրականացվում ՀՀ Կենտրոնական բանկում
Հիմնական թեմա
Կանխիկի ապագան և համատեղ գոյությունը թվային վճարային լուծումների հետ
Բանախոսը
Դավիթ Նահապետյան

Դավիթ Նահապետյան

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Դավիթ Նահապետյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2020թ. դեկտեմբերին ընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։ Նա մի շարք կառույցների կառավարման մարմիններում ներկայացնում է Կենտրոնական բանկը։ Մասնավորապես, հանդիսանում է Ֆինանսական համակարգի հաշտարարի խորհրդի նախագահ, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի խորհրդի նախագահ, ինչպես նաև Սևծովյան առևտրի և զարգացման բանկում Հայաստանի Հանրապետության այլընտրանքային կառավարիչ։

Դավիթ Նահապետյանը Կենտրոնական բանկը ներկայացնում է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործող մի շարք հանձնաժողովներում և խորհուրդներում, ինչպես նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովներում։ Մինչ ներկայիս պաշտոնը ստանձնելը՝ 2017թ․, նա զբաղեցրել է ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարի պաշտոնը և եղել է Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ։

Կենտրոնական բանկում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2006թ․՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այնուհետև զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Դավիթ Նահապետյանն ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան՝ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանից, և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան՝ Երևանի պետական համալսարանից։ Նա նաև ավարտել է հանրային քաղաքականության և պետական կառավարման հավաստագրային ծրագիրը՝ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։

Գրանցվեք մասնակցության համար

Ամրագրեք Ձեր տեղը

Թղթադրամի տպագրությունը, կանխիկի շրջանառությունը, միտումներն ու ապագան · November 19, 2026 · Մուտք՝ 17:30

Շնորհակալություն գրանցման համար։ Մենք կկապվենք Ձեզ հետ՝ մասնակցությունը հաստատելու համար։

Ինչ-որ բան այն չէ։ Խնդրում ենք կրկին փորձել։

Այլ միջոցառումներ

Բոլոր միջոցառումները→
Տեղեկագիր

Ամենամսյա տեղեկություններ միջոցառումների, բիզնես հնարավորությունների, անդամների և WTC ցանցի նորությունների մասին։

Մնացեք կապի մեջ

Շնորհակալություն բաժանորդագրության համար։ Այժմ Դուք WTC Երևան համայնքի անդամ եք։ Յուրաքանչյուր ամիս Դուք կստանաք ամենաթարմ տեղեկատվությունը՝ գալիք միջոցառումների, բիզնես նորությունների և անդամակցող ընկերությունների վերաբերյալ։

Ինչ-որ բան սխալ էր։ Խնդրում ենք փորձել կրկին։