Մարշալ Բաղրամյան պող. 2-րդ փակուղի, 8
Կյանքը և վերելքը
Հունիսի 18֊ին՝ 17:30֊ին, WTC Երևանը հյուրընկալեց լեռնագնաց և Արևի հյուրատան հիմնադիր Գևորգ Գասպարյանին, ով հաղթահարել է բազմաթիվ բարձունքներ, այդ թվում՝ Էվերեստը:
Գևորգի հետ խոսեցինք լեռնագնացությունից դեպի կյանք և վերելք: Հաղթահարելով Էվերեստի գագաթը՝ Գևորգը համոզված է, որ այդ ճանապարհը միայն ֆիզիկական մարտահրավեր չէ, այլ արժեքավոր փորձ, որը ձևավորում է մարդու մտածելակերպը, ազդում նրա առօրյա կյանքի և բիզնես գործունեության վրա։ Այս ճանապարհը սովորեցնում է սահմանել նպատակներ, հաղթահարել դժվարությունները՝ զարգացնելով առաջնորդության, պատասխանատվության և շարունակական աճի կարևոր հմտությունները։
Գևորգը սկսել է զբաղվել տուրիզմով 2009թ․, իսկ 2011թ․ նաև լեռնային տուրիզմով։ 2012թ․ առաջին անգամ բարձրացել է Արարատ լեռը, 2013թ․՝ Դամավանդը, այնուհետև Կազբեկ, էլբրուս, Մոնբլան, Այլենդ պիկ, Կիլիմանջարո, Խան֊Թենգրի, Ակոնկագուա, Մաթերհորն և Էվերեստ։ 2018թ․ Վայոց ձորի Եղեգիս գյուղում հիմնել է Արևի հյուրատունը, իսկ 2023թ․՝ համանուն հյուրատուն Տավուշի մարզի Գոշ գյուղում։ Գևորգի հիմնական աշխատանքը ներկայումս արկածային տուրիզմն է:
Նեթվորքինգ՝ 17:30 | Բանախոսություն՝ 18:00
Լեզու՝ հայերեն
Գևորգ Գասպարյան
Գևորգը բարձրացել է Արարատ, Էլբրուս, Մոնբլան, Կիլիմանջարո, Ակոնկագուա, Էվերեստ և այլ գագաթներ։ 2018թ. հիմնել է Արևի հյուրատունը, այսօր զբաղվում է արկածային տուրիզմով։
Ամրագրեք Ձեր տեղը
Շնորհակալություն գրանցման համար։ Մենք կկապվենք Ձեզ հետ՝ մասնակցությունը հաստատելու համար։




