Մարշալ Բաղրամյան պող. 2-րդ փակուղի, 8
Տեխնոլոգիաներ, կապիտալ և մրցունակություն
Հուլիսի 22֊ին՝ 17:30֊ին, WTC Երևանը հյուրընկալեց eqwefy ԿԲ-ի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն, Հարվարդի բիզնես դպրոցի շրջանավարտ Սամսոն Ավետյանին՝ քննարկելու Հայաստանի տնտեսական ապագան։
Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման ուղին փոխվում է․ այն գործոնները, որոնք պայմանավորել են այդ աճը, այլևս արդիական չեն: Տնտեսական զարգացումը կախված է լինելու համաշխարհային շուկայում մրցունակ տեխնոլոգիական ընկերություններ ստեղծելու կարողությունից։ Սակայն դրա համար միայն ձեռնարկատիրական ներուժը բավարար չէ. անհրաժեշտ է նաև համապատասխան ֆինանսական ենթակառուցվածք, որը կկարողանա ապահովել նորարարության ֆինանսավորումը զարգացման բոլոր փուլերում։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստանի տնտեսության կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնոլոգիաների ռազմավարական նշանակությունը: Անդրադարձանք, թե ինչպես են վենչուրային ֆինանսավորումը և մասնավոր կապիտալի շուկաների զարգացումը դառնում երկրի երկարաժամկետ տնտեսական մրցունակության կարևոր նախապայմաններ։
Քննարկման հիմնական թեմաները
- Հայաստանի տնտեսության կառուցվածքային առավելություններն ու սահմանափակումները։
- Ինչու են տեխնոլոգիաները դառնում Հայաստանի կարևորագույն մրցակցային առավելություններից մեկը։
- Ինչպես են աշխարհի հաջողակ նորարարական էկոհամակարգերը ֆինանսավորվում։
- Ինչու միայն ավանդական բանկային համակարգը չի կարող ապահովել նորարարության վրա հիմնված տնտեսական աճի ֆինանսավորումը։
- Վենչուրային կապիտալի, մասնավոր ներդրումային կապիտալի և երկարաժամկետ ռիսկային կապիտալի դերը։
- Գործնական հետևություններ ղեկավարների, ընկերությունների, ներդրողների և քաղաքականություն մշակողների համար։
Նեթվորքինգ՝ 17:30 | Բանախոսություն՝ 18:00
Լեզու՝ հայերեն
Սամսոն Ավետյան
ԿԲ-ի կողմից լիցենզավորված eqwefy ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն, Հարվարդի բիզնես դպրոցի շրջանավարտ։
Ամրագրեք Ձեր տեղը
Շնորհակալություն գրանցման համար։ Մենք կկապվենք Ձեզ հետ՝ մասնակցությունը հաստատելու համար։




