Մարշալ Բաղրամյան պող. 2-րդ փակուղի, 8
Ինչպես խթանել մասնավոր հատվածի ներուժը
Մարտի 17֊ին՝ 17:30֊ին, WTC Երևանը հյուրընկալեց Լեա Հակիմին՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջատար տնտեսագետին։
2022-2023թթ․ Հայաստանը զգալի տնտեսական աճ գրանցեց՝ պայմանավորված ժամանակավոր գործոններով: Քանի որ դրանց ազգեցությունը աստիճանաբար նվազում է, կայուն աճ պահպանելու նպատակով անհրաժեշտ է հաղթահարել կառուցվածքային խոչընդոտները: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց մրցակցային շուկաներին, առևտրային և ներդրումային միջավայրին՝ որպես Հայաստանի տնտեսական զարգացման հաջորդ փուլի առանցքային ուղղություններ:
Լեան ունի շուրջ 20 տարվա փորձ կառավարություններին տնտեսական հարցերի շուրջ խորհրդատվություն տրամադրելու ոլորտում՝ ներառյալ մակրոտնտեսությունը, հարկաբյուջետային (ֆիսկալ) քաղաքականությունը, տնտեսական աճը և պետական պարտքի կառավարումը։ Նա աշխատել է Լիբանանի Ֆինանսների նախարարի գրասենյակում՝ զբաղվելով մակրոֆիսկալ քաղաքականությամբ և միջազգային կապիտալի շուկաներում պարտատոմսերի թողարկմամբ։ Լեան ունի Եյլի համալսարանի զարգացման և միջազգային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։
Նեթվորքինգ՝ 17:30 | Բանախոսություն՝ 18:00
Լեզու՝ անգլերեն
Լեա Հակիմ
Լեան ունի շուրջ 20 տարվա փորձ կառավարություններին մակրոտնտեսության, ֆիսկալ քաղաքականության, աճի և պետական պարտքի կառավարման հարցերում խորհրդատվություն տրամադրելու ոլորտում։ Եյլի համալսարանի մագիստրոս։
Ամրագրեք Ձեր տեղը
Շնորհակալություն գրանցման համար։ Մենք կկապվենք Ձեզ հետ՝ մասնակցությունը հաստատելու համար։




