Մենյու
WTC Երևանի անդամ

Ստուդիո 23

«Ստուդիո 23» ՍՊԸ-ն ստեղծում է ճարտարապետական և ինտերիերի դիզայնի անհատական լուծումներ՝ տարածքները վերածելով ներդաշնակ միջավայրերի, որտեղ գեղագիտությունը համադրվում է հարմարավետության հետ։

Ոլորտ
Ճարտարապետություն և դիզայն
Երկիր
Հայաստան
Հասցե
Մաշտոցի պողոտա 2, տարածք 60, Երևան
Հեռախոս
Էլ. փոստ

Ընկերության մասին

«Ստուդիո 23» ՍՊԸ-ն ավելի քան 10 տարի գործունեություն է ծավալում ճարտարապետական նախագծման և ինտերիերի դիզայնի ոլորտում՝ մշակելով բնակելի, հասարակական և առևտրային նշանակության օբյեկտների նախագծեր։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նրբաճաշակ ճարտարապետությամբ և հարմարավետության բարձր չափանիշներով առանձնատները։ Ընկերության խոշոր նախագծերի թվում են «Artlife Kempinski»-ն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող ֆուտբոլային դպրոցը, բարձր դասի մի շարք բնակելի տներ և այլ նշանակալի օբյեկտներ։

Ստուդիայի թիմում աշխատում են ավելի քան 10 փորձառու և ստեղծարար մասնագետներ՝ յուրաքանչյուր նախագծի համար մշակելով անհատական լուծումներ։ Աշխատանքի հիմքում պատվիրատուի պահանջների, տարածքի առանձնահատկությունների և դրա օգտագործման նպատակի ուսումնասիրությունն է։

Համադրելով ճարտարապետական ձևերը, նյութերը, գույներն ու լուսավորությունը՝ «Ստուդիո 23»-ը ստեղծում է ներդաշնակ միջավայրեր, որոնք արտահայտում են պատվիրատուի անհատականությունը կամ բիզնեսի ինքնությունը։

Այլ անդամներ

Բոլոր անդամները→
Տեղեկագիր

Ամենամսյա տեղեկություններ միջոցառումների, բիզնես հնարավորությունների, անդամների և WTC ցանցի նորությունների մասին։

Մնացեք կապի մեջ

Շնորհակալություն բաժանորդագրության համար։ Այժմ Դուք WTC Երևան համայնքի անդամ եք։ Յուրաքանչյուր ամիս Դուք կստանաք ամենաթարմ տեղեկատվությունը՝ գալիք միջոցառումների, բիզնես նորությունների և անդամակցող ընկերությունների վերաբերյալ։

Ինչ-որ բան սխալ էր։ Խնդրում ենք փորձել կրկին։