ԱՅՏԵՔ փակող և կողպող լուծումներ
ԱՅՏԵՔ ընկերությունը, շուկայում գործունեություն ծավալելով ավելի քան 10 տարի, առաջարկում է բարձրակարգ մուտքի վերահսկողության, փակող և կողպող լուծումներ հյուրանոցների, բանկերի, առևտրային և բիզնես կենտրոնների, հիվանդանոցների, գրասենյակային տարածքների, ինչպես նաև բնակելի համալիրների և առանձնատների համար։

Ընկերության մասին
ԱՅՏԵՔ-ը հանդիսանում է աշխարհում առաջատար արտադրողների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, որոնց թվում են ASSA ABLOY Global Solutions (Vingcard), Messerschmitt Systems ASSA ABLOY, Nomadix ASSA ABLOY, ABLOY Oy, KASO Oy և այլ միջազգային ճանաչում ունեցող բրենդներ։
ԱՅՏԵՔ-ը համագործակցության հարուստ և հաջողված փորձ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկաների առաջատար ներդրողների, կառուցապատողների, ճարտարապետական և դիզայներական բյուրոների հետ՝ ապահովելով յուրաքանչյուր նախագծի համար անվտանգության և ֆունկցիոնալության լավագույն համադրությունը։
ԱՅՏԵՔ-ի գործունեության հիմքն են որակը,հուսալիությունը, նորարարական տեխնոլոգիաները և հաճախորդակենտրոն մոտեցումը, ինչը թույլ է տալիս առաջարկել լուծումներ, որոնք համապատասխանում են միջազգային ամենաբարձր ստանդարտներին։
ԱՅՏԵՔ ընկերությունը հյուրանոցայինոլորտին առաջարկում է
- հյուրանոցային էլեկտրոնային փականների համակարգեր
- համընդհանուր տարածքների և վերելակների վերահսկողության համակարգեր
- սենյակի GRMS կառավարման համակարգեր
- անցային լուծումներ հյուրանոցների համար
- միջսենյակային էլեկտրոնային սեյֆեր
- սերտիֆիկացված հրակայուն և ձայնամեկուսիչ դռներ
- դուռ փակող սարքեր, հակապանիկա և այլ սարքավորումներ դռների համար
- հանդերձարանների, պահարանների քարտով/կոդով/թևնոցով աշխատող կողպեքներ և այլն:
Բանկերին տրամադրում է
- դեպոզիտային պահատուփեր
- դրամապահոցների սերտիֆիկացված դռներ
- աշխարհահռչակ ֆիննական ABLOY ապրանքանիշի էլեկտրական կողպեքներ, դուռ փակող սարքեր և օպերատորներ
- հակապանիկա սարքավորումներ և այլն
Կոմերցիոն և այլ նշանակության տարածքների, ինչպես նաև բնակարանների համար առաջարկում է մասնագիտացված փակող-կողպող լուծումների լայն տեսականի, այդ թվում ABLOY PROTEC2 բարձր անվտանգություն ապահովող միջուկներ, հրակայուն սեյֆեր: Հետևելով ժամանակակից նորարական տեխնոլոգիաների զարգացմանը և պահանջարկին` ընկերությունը արդեն 6 տարի զբաղվում է Սմարթ էլեկտրոնային փականների արտադրությամբ ԱՅՏԵՔ բրենդի ներքո, որոնք աշխատում են կոդով, քարտով, մատնահետքով և բջջային հավելվածով և իրենց լայնածավալ կիրառումն են գտել հայակական շուկայի տարբեր բնագավառներում, այն է՝ օրավարձով հանձնվող բնակարաններ, ապարտ հյուրյանոցներ, բիզնես կենտրոններ, գրասենյակային տարածքներ, ինչպես նաև սեփական առանձնատներ



.avif)














