Հետ վերադարձ

Դ և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ

Կառուցապատում

«Դ և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն կառուցապատող ընկերություն է, որը 2017թ․ ի վեր իրականացնում է բարդության բարձր աստիճանի տարբեր շինարարական նախագծեր։ Մեր պրոֆեսիոնալիզմի և որակի լավագույն վկայությունն արդեն իսկ հաջողությամբ շահագործման հանձնված «Լույսեր» բնակելի թաղամասն է։ Այսօր ընկերությունը շարունակում է իր ընդարձակումը՝ իրականացնելով այնպիսի մասշտաբային ընթացիկ նախագծեր, ինչպիսիք են «Դալան» տեխնոպարկը, «Skyline» բնակելի համալիրը և այլն։

Ընկերության գործունեության հիմքում «տեղում որոշում և անհապաղ իրականացում» սկզբունքն է։ Գործելով որպես միասնական ընտանիք՝ Ընկերությունն ապահովում է աշխատանքի բացառիկ տեմպ, ինչը թույլ է տալիս սեղմ ժամկետներում կյանքի կոչել նույնիսկ ամենաբարդ լուծումները։ Յուրաքանչյուր կառույց ստեղծվում է միջազգային չափանիշների ճշգրտությամբ՝ երաշխավորելով բարձր որակ և հուսալիություն։

Առաքելություն

Սահմանել որակի ու արագության նոր չափանիշներ՝ միավորելով նորագույն տեխնոլոգիաներն ու Կազմակերպություն=ընտանիք յուրահատուկ համագործակցությունը:

Տեսլական  

Շարունակել մնալ վստահելի գործընկեր՝ ձևավորելով անվտանգ  և էսթետիկ քաղաքային միջավայր գալիք սերունդների համար: