Մենյու
WTC Երևանի անդամ

AOByte

AOByte-ը ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ընկերություն է, որն առաջարկում է ծրագրային ապահովման մշակման ամբողջական ցիկլն ընդգրկող ծառայություններ և նորագույն ինժեներական լուծումներ՝ հարմարեցված Ձեր բիզնեսի առանձնահատուկ կարիքներին։

Ոլորտ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Երկիր
Հայաստան
Հասցե
Հակոբ Հակոբյան 3
Հեռախոս
Էլ. փոստ

Ընկերության մասին

Այն, ինչ սկզբում երկու հոգուց բաղկացած փոքր թիմ էր, այսօր վերածվել է տեխնոլոգիաներով ոգեշնչված մասնագետների զարգացող կենտրոնի։ Նրանց միավորում է ամենօրյա աշխատանքում առավելագույն արդյունքի հասնելու ձգտումը, մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու մեծ նվիրումը՝ նպաստելու տարբեր ոլորտներում գործող բիզնեսների աճին և արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech), առողջապահության և ապահովագրական տեխնոլոգիաների (InsurTech) ոլորտներում։

AOByte-ի ծառայությունները ներառում են՝

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ

AOByte-ն առաջարկում է ծրագրային լուծումներ՝ հիմնված թիմի ընդլայնման և մասնագիտացված թիմերի ներգրավման մոդելների վրա։ Ծրագրային ապահովման մշակման աութսորսինգը հնարավորություն է տալիս օգտվելու AOByte-ի թիմի բազմամյա փորձից և մասնագիտական գիտելիքներից՝ ներգրավելով տեխնոլոգիական ոլորտի փորձագետների հմտություններն ու ներուժը։ Ընկերությունն ապահովում է մշակման ամբողջական ցիկլն ընդգրկող ծառայություններ՝ հարմարեցված յուրաքանչյուր նախագծի առանձնահատկություններին և պահանջներին։

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

AOByte-ն առաջարկում է ծրագրային ապահովման մշակման կյանքի ցիկլի կառավարման (SDLC) ծառայություններ՝ հարմարեցված Ձեր բիզնես մոդելին և կարիքներին։ Ընկերության մասնագետների թիմն ապահովում է առավել արդյունավետ հաղորդակցություն և համագործակցություն ծրագրային ապահովման մշակման ողջ ընթացքում։ Հենվելով իր մասնագիտական փորձի և գիտելիքների վրա՝ AOByte-ն աջակցում է Ձեր ընկերությանը մշակման գործընթացի բոլոր փուլերում։

Այլ անդամներ

Բոլոր անդամները→
Տեղեկագիր

Եռամսյակային տեղեկություններ միջոցառումների, բիզնես հնարավորությունների, անդամների և WTC ցանցի նորությունների մասին։

Մնացեք կապի մեջ

Շնորհակալություն բաժանորդագրության համար։ Այժմ Դուք WTC Երևան համայնքի անդամ եք։ Յուրաքանչյուր ամիս Դուք կստանաք ամենաթարմ տեղեկատվությունը՝ գալիք միջոցառումների, բիզնես նորությունների և անդամակցող ընկերությունների վերաբերյալ։

Ինչ-որ բան սխալ էր։ Խնդրում ենք փորձել կրկին։