Առևտրային միջոցառումները՝ որպես միջազգային ընդլայնման դարպաս
Միջազգային ընդլայնումը զգալի հնարավորություններ է ստեղծում այն ընկերությունների համար, որոնք պատրաստ են զարգացնել գործունեությունը նոր երկրներում։ Ամեն տարի հազարավոր կազմակերպություններ բացահայտում են նոր շուկաներ, հաստատում ռազմավարական գործընկերություններ և արագացնում իրենց աճը՝ մասնակցելով առևտրային միջոցառումների։ Եթե դուք նույնպես դիտարկում եք ձեր բիզնեսի միջազգային ընդլայնման հնարավորությունը, այս հոդվածը կօգնի հասկանալ, թե ինչպես կարող են առևտրային միջոցառումները դառնալ այդ ճանապարհի լավագույն մեկնարկային կետը։
Անկախ նրանից՝ նորաստեղծ ընկերություն եք, թե արդեն կայացած բիզնես, առևտրային առաքելություններն ու B2B գործարար հանդիպումները հնարավորություն են տալիս հանդիպել նախապես ընտրված և վստահելի գործընկերների, ուսումնասիրել նոր շուկաներ և իրական բիզնես հնարավորությունները վերածել համագործակցության։ Այսօր դրանք դարձել են միջազգային շուկաներ մուտք գործելու և գլոբալ աճ ապահովելու կարևորագույն գործիքներից մեկը։
Ինչպե՞ս կարող են WTC Երևանի առևտրային միջոցառումները նպաստել ձեր բիզնեսի միջազգային ընդլայնմանը, և ինչ արդյունքներ կարող եք ակնկալել յուրաքանչյուր միջոցառման ձևաչափից։
Ի՞նչ է առևտրային առաքելությունը և ինչու է այն ավելին, քան պարզապես գործուղումը
Առևտրային առաքելությունը ռազմավարական այց է թիրախային շուկա, որը, որպես կանոն, իրականացվում է փորձառու առևտրային մասնագետների ղեկավարությամբ։ Նրանք լավատեղյակ են տեղական բիզնես միջավայրին, օրենսդրական պահանջներին և շուկայի հնարավորություններին։ Ի տարբերություն ինքնուրույն գործուղումների՝ առևտրային առաքելությունները մշակվում են նախապես և աջակցում են ընկերություններին հաստատել գործարար կապեր և գնահատել նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։
Առևտրային առաքելությունների հիմնական նպատակը նախապես ընտրված և ստուգված պոտենցիալ գործընկերների, հաճախորդների և մատակարարների հետ արդյունավետ հանդիպումների կազմակերպումն է։ Կազմակերպող կառույցը հոգում է նախապատրաստական ամբողջ գործընթացը՝ իրականացնում է շուկայի ուսումնասիրություն, ընտրում համապատասխան գործընկերներին և կազմակերպում հանդիպումները, որպեսզի մասնակից ընկերությունները կարողանան կենտրոնանալ ամենակարևորի վրա՝ վստահելի գործարար հարաբերությունների ձևավորման։
Նիդեռլանդների վիճակագրական ծառայության(CBS) կողմից Արտաքին գործերի նախարարության պատվերով իրականացված ուսումնասիրության համաձայն՝ առևտրային առաքելությանը մասնակցելը ավելի քան 7%-ով մեծացնում է հավանականությունը, որ ընկերությունը գործունեություն կծավալի տվյալ երկրում։ Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ այն ընկերությունները, որոնք առևտրային առաքելությունից հետո ներդրումներ են կատարում ընդունող երկրում, զգալիորեն ավելի երկար են շարունակում իրենց գործունեությունը տվյալ շուկայում, քան այն ընկերությունները, որոնք ներդրումներ են կատարել՝ առանց նախապես առևտրային առաքելության միջոցով շուկան ուսումնասիրելու։
Առևտրային առաքելությո՞ւն, թե՞ B2B գործարարհանդիպումներ
Թե՛ առևտրային առաքելությունները, թե՛ B2B գործարար հանդիպումները հնարավորություն են տալիս հաստատել միջազգային բիզնես կապեր և բացահայտել նոր համագործակցության հնարավորություններ։ Սակայն դրանք ծառայում են տարբեր նպատակների և պահանջում են ներգրավվածության տարբեր մակարդակ։
B2B գործարար հանդիպումների հիմնական նպատակը միջոցառումից առաջ ընկերությունների միջև արդյունավետ կապերի ստեղծումն է՝ հաշվի առնելով նրանց կարիքներն ու հնարավորությունները։ Պատահակա ծանոթությունների փոխարեն կազմակերպիչներն օգտագործում են համապատասխանության գնահատման մեխանիզմներ և նախնական հարցաթերթիկներ՝ մասնակիցներին ներկայացնելու այնպիսի գործընկերների հետ, որոնց գործունեությունն ու բիզնես նպատակները համընկնում են։
Այս նպատակային մոտեցումը խնայում է ժամանակը և զգալիորեն բարձրացնում գործարար հանդիպումների արդյունավետությունը։ Դուք հանդիպում եք նախապես ընտրված և գնահատված պոտենցիալ գործընկերների, որոնք արդեն հետաքրքրված են ձեր ոլորտով, արտադրանքով կա ծառայություններով, ինչի արդյունքում յուրաքանչյուր հանդիպում դառնում է առավել նպատակային և արժեքավոր։
Ինչ սպասել առևտրային առաքելությունից. ծրագրի հիմնական փուլերը
Առևտրային առաքելությունների մեծ մասն իրականացվում է հստակ մշակված ծրագրով, որի նպատակն է առավելագույնի հասցնել գործարար հնարավորությունները՝ միաժամանակ օգնելով մասնակիցներին խորությամբ հասկանալ թիրախային շուկան։ Սովորաբար ծրագրում ներառված են հետևյալ հիմնական փուլերը.
Նախնական տեղեկատվական հանդիպումներ
Մինչ մեկնելը մասնակիցներին տրամադրվում է կարևոր տեղեկատվություն թիրախային շուկայի վերաբերյալ՝ շուկայի առանձնահատկություններ, բիզնես մշակույթ, կարգավորող դաշտ և ոլորտային հնարավորություններ։ Այս հանդիպումները, որոնք սովորաբար վարում են միջազգային առևտրի փորձագետները, օգնում են ընկերություններին նախապես պատրաստվել և առավել արդյունավետ ներկայանալ հանդիպումների ընթացքում։
Շուկայի և արտադրական հաստատությունների այցեր
Մասնակիցները հնարավորություն են ստանում տեղում ծանոթանալ, թե ինչպես է գործում բիզնեսը տվյալ երկրում։ Արտադրական ձեռնարկությունների, բաշխիչ կենտրոնների և մանրածախ առևտրի կետերի այցելությունները թույլ են տալիս ավելի լավ գնահատել, թե որքանով են ձեր արտադրանքը կամ ծառայությունները համապատասխանում տվյալ շուկայի պահանջներին։
Կազմակերպված B2B հանդիպումներ
Առևտրային առաքելության առանցքային բաղադրիչը նախապես պլանավորված անհատական հանդիպումներն են պոտենցիալ գործընկերների, հաճախորդների կամ մատակարարների հետ։ Սովորաբար յուրաքանչյուր հանդիպումը տևում է 20–30 րոպե, ինչը բավարար ժամանակ է ձեր ընկերությունը ներկայացնելու, համագործակցության հնարավորությունները քննարկելու և փոխադարձ հետաքրքրությունները գնահատելու համար։
Ցանցային (Networking) միջոցառումներ
Ոչ պաշտոնական միջավայրում անցկացվող միջոցառումները հնարավորություն են տալիս հաստատել նոր գործարար կապեր, շփվել ոլորտի ներկայացուցիչների և առաքելության մյուս մասնակիցների հետ։ Հաճախ ամենահեռանկարային համագործակցությունները ձևավորվում են հենց նման ազատ և անկաշկանդ շփումների ընթացքում։
Ամփոփիչ հանդիպումներ և հետագա քայլերի պլանավորում
Առաքելության ավարտին անցկացվում են ամփոփիչ քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները վերլուծում են ձեռք բերած փորձը, գնահատում արդյունքները և մշակում հետագա գործողությունների ծրագիրը։ Հաջող միջազգային համագործակցությունները սովորաբար պահանջում են հետևողական աշխատանք նաև առաջին հանդիպումներից հետո, և առևտրային առաքելությունների կազմակերպիչները հաճախ աջակցում են այդ գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։
Ինչու՞ ընտրել WTC Yerevan-ը. Ձեր մեկնարկային հարթակը դեպի համաշխարհային շուկաներ
Լինելով World Trade Centers Association (WTCA)-ի անդամ՝ WTC Երևանը գործում է համաշխարհային ցանցի շրջանակում, որն ընդգրկում է 324 քաղաք 90 երկրում և միավորում է ավելի քան 1 միլիոն անդամ կազմակերպություն։ Այս լայնածավալ ցանցի շնորհիվ WTC Երևանը կազմակերպում է առևտրային միջոցառումներ, որոնք բիզնեսներին հնարավորություն են տալիս անմիջական կապեր հաստատել միջազգային գործարար համայնքի, որոշում կայացնողների և պոտենցիալ գործընկերների հետ։ Մասնակիցները նաև ստանում են շուկայի վերաբերյալ արժեքավոր տեղեկատվություն, շարունակական աջակցություն միջազգային ընդլայնման ու բիզնեսի զարգացման ճանապարհին։
WTC Երևան Բիզնես Հաբը ստեղծվել է աջակցելու հայկական փոքր և միջին ձեռնարկություններին վստահորեն, արդյունավետ և կայուն կերպով մուտք գործել միջազգային շուկաներ։ Այս նպատակը կազմակերպությունն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով։
Փորձագիտական աջակցություն․ WTC Երևանը ձեզ ներկայացնում է փորձագետների, որոնք քաջատեղյակ են միջազգային բիզնեսից՝ քաղաքականությունից մինչև լոգիստիկա և գործարքների իրականացում։ Մեր խորհրդատուներն ու գործընկերները ոլորտի առաջատարներ են, առևտրի գիտակներ և տարածաշրջանային փորձագետներ, որոնք հեշտությամբ կողմնորոշվում են բարդ իրավիճակներում և ապահովում իրական արդյունքներ:
Ծառայություններ․ WTC Երևանն առաջարկում է միջազգային առևտրի համապարփակ ծառայություններ՝ միտված համագործակցությանը, կապերի հաստատմանը, նեթվորքինգին Հայաստանում և Համաշխարհային առևտրի կենտրոնի ողջ ցանցում։
Միջազգային կապեր․ լինելով այս հզոր ցանցի մաս՝ WTC Երևանը հնարավորություն է տալիս մասնակցել կարևոր միջազգային միջոցառումների, հաստատել արժեքավոր գործարար կապեր և ստանալ նպատակային ներկայացումներ, որոնք օգնում են կառուցել երկարաժամկետ գործընկերություններ, մուտք գործել նոր շուկաներ և դառնալ համաշխարհային բիզնես համայնքի անդամ։
Այս երեք բաղադրիչների համադրությունն է, որ ստեղծում է իրական մրցակցային առավելություն։ Փոխարենը՝ միայնակ հաղթահարելու միջազգային շուկաներ մուտք գործելու անորոշությունն ու ծախսերը, դուք օգտվում եք WTC Երևանի փորձից, գիտելիքներից և համաշխարհային կապերից, որոնք ձևավորվել են հարյուրավոր հաջողված միջազգային համագործակցությունների արդյունքում։
WTC Yerevan-ի առաջիկա առևտրային առաքելությունները. միջազգային աճի ձեր հաջորդ հնարավորությունը
WTC Երևանը կազմակերպում է առևտրային առաքելություններ դեպի Եվրոպայի 2 կարևոր շուկաներ՝ հայկական և տարածաշրջանային ընկերություններին առաջարկելով բացառիկ հնարավորություններ ընդլայնելու իրենց գործունեությունը, ստեղծելու նոր գործընկերություններ և մուտք գործելու միջազգային շուկաներ։
Առևտրային առաքելություն դեպի Պորտուգալիա
Սեպտեմբերի 13–16
Այս առևտրային առաքելությունը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք նպատակ ունեն ընդլայնել իրենց գործունեությունը եվրոպական շուկաներում և հաստատել նոր գործարար կապեր։
Առաջնահերթ ոլորտներն են՝ տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն (AI), ագրոբիզնեսևFoodTech, անշարժ գույք, վերականգնվող էներգետիկա, մանրածախ առևտուր
Ինչ կստանաք մասնակցելով առևտրային առաքելությանը
- Նոր գործարար կապեր Բրազիլիայի և Պորտուգալիա բիզնես էկոհամակարգի առաջնորդների, ձեռնարկատերերի և ղեկավարների հետ՝ WTC Lisbon բիզնես ակումբի միջոցով։
- Անմիջական ծանոթություն առաջատար նորարարական տեխնոլոգիական կենտրոնների հետ:
- Խորքային պատկերացում այն մասին, թե ինչպես կարող է Պորտուգալիան դառնալ ձեր բիզնեսի մուտքի, զարգացման և ընդլայնման հարթակը եվրոպական շուկայում։
- Ծանոթություն խոշոր քաղաքաշինական և ենթակառուցվածքային նախագծերին, որոնք վերափոխում են ժամանակակից քաղաքաշինության մասին պատկերացումը։
- Բացառիկ գաստրոնոմիկ և մշակութային փորձառություններ, որոնք հնարավորություն կտան բացահայտել պորտուգալական ավանդույթները, գինեգործությունը և հյուրընկալությունը՝ միաժամանակ ստեղծելով արժեքավոր գործարար կապեր։
- Հնարավորություն զգալու Պորտուգալիայի առանձնահատուկ միջավայրը, որտեղ հարուստ պատմությունը, անվտանգությունը, կյանքի բարձր որակը և միջազգային բիզնես միջավայրը ներդաշնակորեն միավորվում են ժամանակակից կյանքի հետ։
Առևտրային առաքելություն դեպի Վալենսիա, Իսպանիա
Հոկտեմբերի 5–8
Այս առևտրային առաքելությունը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են ձևավորել ռազմավարական գործընկերություններ և բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ հետևյալ առանցքային ոլորտներում՝ տեխնոլոգիաներ և թվային վերափոխում, միջազգային առևտուր և ներդրումներ, լոգիստիկա և նավահանգստային ենթակառուցվածքներ, ագրոսննդի տեխնոլոգիաներ և սննդի նորարարություն, կրթություն, հետազոտություններ և զարգացում (R&D)
Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Վալենսիայի բիզնես և նորարարական էկոհամակարգին, հաստատելու միջազգային գործարար կապեր և ուսումնասիրելու նոր շուկաներում ընդլայնման ու համագործակցության հնարավորությունները։
Ինչ կստանաք մասնակցելով առևտրային առաքելությանը
- Ռազմավարական պատկերացում Վալենսիայի բիզնես, նորարարական և տեխնոլոգիական էկոհամակարգի վերաբերյալ։
- Հանդիպումներ առաջատար ընկերությունների, բիզնես կազմակերպությունների, համալսարանների և նորարարական կենտրոնների ներկայացուցիչների հետ։
- Նպատակային գործարար կապերի ստեղծման հնարավորություններ՝ միջազգային բիզնեսի զարգացման և նոր գործընկերությունների ձևավորման համար։
- Ծանոթություն առանցքային ոլորտներին, ներառյալ տեխնոլոգիաները, նորարարությունը, լոգիստիկան և միջազգային առևտուրը։
- Բացառիկ այցելություններ Վալենսիայի նավահանգիստ, Marina de Empresas, OpenTop Innovation Hub, AINIA և ITI՝ ծանոթանալու առաջատար նախաձեռնություններին և կազմակերպություններին։
- Հնարավորություն ամրապնդելու գործարար կապերը Իսպանիայի, Պորտուգալիայի և Բրազիլիայի միջև՝ ստեղծելով նոր միջազգային համագործակցության հնարավորություններ։
Յուրաքանչյուր առևտրային առաքելություն ներառում է նախնական տեղեկատվական հանդիպումներ, B2B գործարար հանդիպումներ, կազմակերպությունների և ենթակառուցվածքների այցեր, ցանցային միջոցառումներ և նպատակային շուկայի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն։
Գրանցման գործընթացի, մասնակցության արժեքի և պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է WTC Երևանի գրասենյակին դիմելու միջոցով։
Ինչպես առավելագույնս արդյունավետ դարձնել ձեր մասնակցությունը առևտրային միջոցառումներին
Առևտրային առաքելությանը մասնակցությունը ներդրում է ձեր ժամանակի, ռեսուրսների և ուշադրության տեսանկյունից։ Կարևոր է մոտենալ գործընթացին ռազմավարական և նպատակային կերպով։
Նախքան մասնակցության որոշում կայացնելը պարզեք՝ ինչ արդյունք եք ակնկալում։ Փնտրո՞ւմ եք դիստրիբյուտորներ, ուղղակի հաճախորդներ, մատակարարներ, թե՞ տեխնոլոգիական գործընկերներ։
Մեկնելուց առաջ ուսումնասիրեք մասնակից ընկերությունների ցանկը, առանձնացրեք այն կազմակերպությունները, որոնց հետ ցանկանում եք հանդիպել, և նախապես ուսումնասիրեք նրանց գործունեությունը։ Պատրաստեք ձեր բիզնեսի մասին հակիրճ և ազդեցիկ ներկայացում մոտ երկու րոպե տևողությամբ։ Համոզվեք, որ պատրաստ ունեք մարքեթինգային նյութեր, և ձեր կոնտակտային տվյալները հեշտ հասանելի են։
Առևտրային առաքելություններից առավելագույն արժեք ստանում են այն ընկերությունները, որոնք հանդիպումներին մոտենում են ոչ թե միայն վաճառքի, այլ իրական հարաբերությունների կառուցման տեսանկյունից։ Սկզբում ձևավորեք վստահություն և գործընկերային կապեր․ գործարար հնարավորությունները սովորաբար ձևավորվում են բնական ճանապարհով։
Իրական աշխատանքը հաճախ սկսվում է առաքելության ավարտից հետո։ Նախատեսեք հետագա զանգեր առաջին երկու շաբաթների ընթացքում, տրամադրեք անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվությունը և շարունակեք զարգացնել ձևավորված կապերը։ Շատ գործարար հարաբերություններ պահանջում են ամիսներ՝ վերածվելու իրական համագործակցության, ուստի հետևողականությունը կարևոր է։
Հարցեր և մտահոգություններ առևտրային առաքելությունների վերաբերյալ
Արդյո՞ք սա համապատասխան է իմ ընկերության զարգացման այս փուլին։
Փոքր և միջին ձեռնարկությունները հաճախ կարող են զգալի օգուտներ ստանալ առևտրային առաքելություններից, քանի որ նման ձևաչափերը նրանց հնարավորություն են տալիս ավելի արագ հասնել միջազգային գործընկերների և շուկաների։
Արդյո՞ք թանկ չէ։
Առևտրային առաքելությունը պահանջում է ներդրում, սակայն պետք է հաշվի առնել այլընտրանքը՝ ամիսներ շարունակ ինքնուրույն շուկայի ուսումնասիրություն, անծանոթ կոնտակտների հետ կապ հաստատելու փորձեր և բազմաթիվ գործուղումներ։ Կազմակերպված առևտրային առաքելությունը սովորաբար ավելի արդյունավետ տարբերակ է, քան միջազգային շուկաները ինքնուրույն ուսումնասիրելը։
Կկարողանա՞մ հասկանալ լեզվական և մշակութային առանձնահատկությունները։
Առևտրային առաքելությունները ներառում են մշակութային առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվություն և կազմակերպիչների աջակցություն, որոնք օգնում են հաղթահարել լեզվական ու մշակութային տարբերությունները։ Դուք միայնակ չեք լինելու այդ գործընթացում։
Արդյո՞ք իմ արտադրանքը կամ ծառայությունը կհամապատասխանի տվյալ շուկային։
Առևտրային առաքելությունները ներառում են շուկայի ուսումնասիրության բաղադրիչներ, որոնք օգնում են պատասխանել հենց այս հարցին։ Դուք հնարավորություն կունենաք հասկանալու տեղական պահանջները, ուսումնասիրելու նմանատիպ ապրանքների դիրքավորումը, ծանոթանալու կարգավորող պահանջներին և ստանալու տեղական մասնագետների կարծիքը։
Առևտրային առաքելությունները գործիք են, որոնք օգնում են զգալիորեն նվազեցնել միջազգային շուկաներ մուտք գործելու անորոշությունը և արագացնել աճի գործընթացը։
Կապվեք WTC Երևանի հետ այսօր՝ տեղեկանալու առաջիկա առևտրային առաքելությունների մասին և բացահայտելու, թե ինչպես կարող եք ընդլայնել ձեր բիզնեսը միջազգային շուկաներում։
Խորհուրդ․ Միջազգային ընդլայնում սկսելուց առաջ կարևոր է ձևավորել անհրաժեշտ ենթակառուցվածքները և կիրառել թվային գործիքներ, որոնք կապահովեն արդյունավետ և կայուն աճ։ Մենք առաջարկում ենք նաև համապարփակ հոդված այս թեմայի վերաբերյալ։
.png)






.png)




