Քաղաքները փոխվում են ոչ միայն նոր շենքերի կառուցմամբ, այլ նոր գաղափարների, հանդիպումների, աշխատանքի և առօրյա կյանքի նոր ձևաչափով պայմանավորված։ WTC Երևանը հենց այսպիսի գաղափարից է ծնվում։ Այն ավելին է, քան Երևանի հորիզոնում հայտնվող նոր շինություն․ այն բազմաֆունկցիոնալ քաղաքային միջավայր է, որը միավորում է բիզնեսը, հյուրընկալությունը, մշակույթը, ժամանցն ու համայնքային կյանքը։
Երևանի սրտում ձևավորվող համալիրը նպատակ ունի ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ կարող են աշխատել, հանդիպել, հանգստանալ, նոր գաղափարներ բացահայտել և կապեր ստեղծել։ Այստեղ ժամանակակից աշխատավայրերը, բնակարանները, հյուրանոցը, առևտրային և ժամանցային տարածքները կդառնան մեկ միասնական քաղաքային փորձառության մաս։
WTC ԵրՎանը նոր վայր է ոչ միայն այցելելու, այլԵՎ ապրելու համար
Յուրաքանչյուր քաղաք ունի իր պատմությունը, բնավորությունն ու այն գաղափարները, որոնք ձևավորել են նրա ինքնությունը։ Երևանի համար այդ գաղափարներից մեկը Ալեքսանդր Թամանյանի «Այգիների քաղաքի» տեսլականն է։
WTC Երևանի ճարտարապետական գաղափարը նորովի է անդրադառնում այդ տեսլականին՝ բնությունը դարձնելով ոչ թե պարզապես շենքին հարակից տարր, այլ դրա անբաժանելի մասը։
Շինությունը Բուզանդի կանաչապատ պողոտայի կասկադային շարունակությունն է դեպի վեր։ Կանաչապատ տարածքները զարգանում են շենքի տարբեր մակարդակներում՝ միաձուլելով բնությունը և ճարտարապետությունը:
Երկու բարձրահարկ աշտարակների միջև ձևավորվող բաց տարածական հատվածը կառույցին հաղորդում է տեսողական թեթևություն, իսկ նրա սիմետրիկ ուրվագիծը Երևանի համայնապատկերում ստեղծում է նոր, ճանաչելի կերպար՝ ակնարկելով նաև Արարատի խորհրդանշական պատկերը։
Այսպիսով, WTC Երևանը փորձում է ոչ թե պարզապես փոխել քաղաքի հորիզոնը, այլ դառնալ նրա շարունակությունը՝ միաժամանակ առաջարկելով ապագային միտված նոր տեսլական։
Քաղաքային կյանք՝ մարդկանց շուրջ
WTC Երևանը քաղաքային կյանքի նոր միջավայր է։ Ակտիվ հետիոտնային միջանցքներ, առևտրային փողոցներ, WTC Plaza՝ մշակույթի, երաժշտության, փառատոնների, առօրյա հանդիպումների և քաղաքային կյանքի նոր հավաքատեղի։ Սրճարանները, ռեստորանները, խանութներն ու բարձրակարգ առևտրային տարածքները ձևավորում են ակտիվ և բազմազան միջավայր, որտեղ մարդիկ կարող են հանդիպել, շփվել և վայելել քաղաքը։ WTC Երևանը վերափոխում է Երևանի այս սիրված վայրը՝ պահպանելով դերը և տալով նրան նոր շունչ ու նոր մասշտաբ, որտեղ յուրաքանչյուր մարդ այդ նոր միջավայրի մի մասն է։
WTC Plaza-ն, կանաչապատ տարածքները և քայլուղիները, ռեստորաններն ու առևտրային և ժամանցային վայրերը կստեղծեն նոր հանրային փորձառություն։ Սա այն միջավայրն է, որտեղ քաղաքային կյանքը չի սահմանափակվում միայն շենքերի ներսով, այլ շարունակվում է բաց տարածքներում, մարդկանց հանդիպումներում և քաղաքի ամենօրյա ռիթմում։
Բիզնեսի նոր հասցե, որը կապում է Հայաստանը աշխարհին
WTC Երևանը նաև նոր հնարավորությունների հարթակ է Հայաստանի գործարար համայնքի համար։ Ժամանակակից գրասենյակային միջավայրը, միջազգային կապերը, հյուրընկալությունն ու միջոցառումների ենթակառուցվածքը մեկտեղելով՝ նախագիծը նպատակ ունի ստեղծել դինամիկ բիզնես էկոհամակարգ, որտեղ ընկերությունները կարող են զարգանալ, նոր գործընկերներ գտնել և ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանի սահմաններից դուրս։
WTC Երևանը պարզապես ֆիզիկական տարածք չէ։ Այն նաև միջազգային բիզնես հարթակ է, որը նպաստում է առևտրի, ներդրումների և նոր գործընկերությունների զարգացմանը։
Այս իմաստով շենքի դերը դուրս է գալիս ճարտարապետության սահմաններից։ Այն կարող է դառնալ հանդիպման այն կետը, որտեղ միանումեն բիզնեսը, գաղափարները, մարդիկ և միջազգային հնարավորությունները։
ԵրԵՎանը` որպես նոր MICE ուղղություն
WTC Երևանի սրտում կգործի ժամանակակից MICE կենտրոն, որը նոր հնարավորություններ կստեղծի Երևանի գործարար և միջազգային միջոցառումների ոլորտում։ Այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես փոքր և մտերմիկ հանդիպումներ, այնպես էլ խոշոր միջազգային համաժողովներ, ցուցահանդեսներ և այլ ձևաչափերի միջոցառումներ։
Ֆունկցիոնալությունն ու ճկունությունը համադրող MICE կենտրոնը կընդգրկի ավելի քան 9,000 քմ տարածք՝ տարբեր մասշտաբի և ձևաչափի միջոցառումների կազմակերպման համար։
MICE կենտրոնը կնպաստի Երևանի դիրքավորմանը որպես տարածաշրջանային առաջատար MICE ուղղություն՝ նպաստելով միջազգային այցելուների, նոր միջոցառումների և տնտեսական նոր հնարավորությունների աճին։
Ապագային միտված ճարտարապետություն
Այսօր շենքի արժեքը չի չափվում միայն նրա բարձրությամբ կամ գեղեցկությամբ։ Կարևոր է նաև այն հարցը, թե ինչպես է այն արձագանքում շրջակա միջավայրին, օգտագործում ռեսուրսները և հոգ տանում այնտեղ գտնվող մարդկանց բարեկեցության մասին։
WTC Երևանի նախագծման փիլիսոփայության հիմքում կայուն զարգացման այս մոտեցումն է։ Նախագիծը հավակնում է դառնալ A դասի, զրոյական զուտ արտանետումներով շինություն՝ նպատակ ունենալով ձեռք բերել LEED Gold և WELL Gold սերտիֆիկացում։ Կայուն նախագծման սկզբունքները դիտարկվում են ոչ թե որպես առանձին տեխնիկական լուծումներ, այլ որպես շենքի ամբողջական գաղափարի մաս։
Երևանի շոգ և չոր ամառներն ու ցուրտ ձմեռները պահանջում են կլիմայական պայմաններին համապատասխան ճարտարապետական մոտեցում։ Այդ նպատակով նախագծում համադրվում են պասիվ և ակտիվ լուծումներ՝ էներգաարդյունավետությունը բարձրացնելու և մարդկանց համար հարմարավետ ներքին միջավայր ստեղծելու համար։
Արևապաշտպան ճարտարապետական լուծումները, կանաչապատ տարածքները և տարածքի մտածված պլանավորումը միտված են նվազեցնել գերտաքացման ազդեցությունը և հովացման համակարգերի անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, բնական լույսի և օդափոխության արդյունավետ օգտագործումը նպաստում է ավելի առողջ և հարմարավետ միջավայրի ձևավորմանը։
Դեպի ավելի կանաչ ԵՎ պատասխանատու ապագա
Կայունությունը WTC Երևանի համար վերաբերում է ոչ միայն էներգիային։ Այն ներառում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ջրի և էներգիայի սպառման նվազեցումը, թափոնների կառավարման պատասխանատու մոտեցումները և հնարավորինս կայուն աղբյուրներից ստացված նյութերի օգտագործումը։ Նախագծում նախատեսվում է նաև վերականգնվող էներգիայի կիրառություն, ներառյալ շենքի ճարտարապետությանը ինտեգրված արևային էներգիայի արտադրության լուծումներ։
Այս ամենը միտված է ստեղծելու դիմակայուն և ապագային պատրաստ քաղաքային միջավայր՝ նոր չափանիշ սահմանելով Հայաստանում կայուն քաղաքաշինության զարգացման համար։ Սակայն, թերևս, կայունության ամենակարևոր կողմերից մեկը մարդու բարեկեցությունն է։ Բնական լույսով լուսավորված տարածքները, հարմարավետ ներքին միջավայրը, կանաչ տարածքների ներկայությունն ու մտածված ճարտարապետական լուծումները միասին ձևավորում են մի վայր, որտեղ աշխատանքն ու առօրյա կյանքը կարող են լինել ավելի առողջ, հարմարավետ և ոգեշնչող։
Համաշխարհային փորձ՝ ԵրԵՎանի համար
WTC Երևանի ճարտարապետական նախագիծը մշակվում է Foster + Partners-ի կողմից՝ աշխարհի առաջատար ճարտարապետական ստուդիաներից մեկը, որի գործունեությունը հայտնի է նորարարության, ինժեներական բարձր վարպետության և կայուն նախագծման համադրությամբ։ Այս համագործակցությունը նախագծի միջազգային տեսլականի կարևոր մասն է։
Սակայն WTC Երևանի գաղափարը միայն համաշխարհային փորձը Երևան բերելու մասին չէ։ Այն նաև այդ փորձը քաղաքի յուրահատուկ բնույթի, կլիմայի, պատմության և ապագայի հետ կապելու փորձ է։ Նպատակն է ստեղծել ճարտարապետություն, որը կարող է ունենալ համաշխարհային նշանակություն՝ միաժամանակ պատկանելով հենց Երևանին։
Նոր փորձառություն՝ քաղաքում ապրելու, աշխատելու ԵՎ հանդիպելու համար
WTC Երևանը քաղաքային կյանքի տարբեր շերտերը միավորող նախագիծ է։ Այստեղ գործնական հանդիպումները կարող են շարունակվել ռեստորանում, միջազգային համաժողովի նմասնակցելը՝ քաղաքի նոր տարածքների բացահայտմամբ, իսկ աշխատանքային օրը՝ կանաչ միջավայրում անցկացրած ժամանակով։
Համալիրի կազմում նախատեսվող միջազգային հյուրընկալության փորձառությունը ևս կդառնա այս ամբողջական միջավայրի մաս՝ նոր հնարավորություններ ստեղծելով Երևանի այցելուների և քաղաքի բնակիչների համար։ WTC Երևանը մարդկանց համար ստեղծում է նոր հնարավորությունների և փորձառությունների միջավայր՝ նպաստելով աշխատանքի, մասնագիտական զարգացման, սոցիալական կապերի և կյանքի որակի բարելավմանը։
Միևնույն ժամանակ, WTC Երևանը նպատակ ունի ձևավորել ավելի որակյալ և առողջ աշխատանքային միջավայր, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել մշակույթի, միջոցառումների, ժամանցի և սոցիալական փոխգործակցության համար։
Երևանը միշտ եղել է փոփոխվող և զարգացող քաղաք։ Այսօր, երբ քաղաքը մտածում է իր հաջորդ տասնամյակների մասին, կարևոր է ոչ միայն այն, թե ինչ նոր շենքեր են հայտնվելու նրա հորիզոնում, այլև այն, թե ինչպիսի կյանք են դրանք ստեղծելու դրանց շուրջ։
WTC Երևանը առաջարկում է այդ հարցի իր պատասխանը՝ միավորելով ճարտարապետությունը, բնությունը, բիզնեսը, միջազգային կապերը և մարդկանց առօրյա կյանքը։
Սա նոր շինություն կառուցելու մասին պատմություն չէ միայն։ Սա Երևանի ապագայի մասին է՝ ավելի կապակցված, ավելի կայուն, ավելի միջազգային և, ամենակարևորը, մարդկանց համար ստեղծված քաղաքի մասին։



